Ազատ գյուղում հրդեհից զոհվածների ծնողները կհանդիպեն վարչապետի օգնականի հետ
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները երկու ժամից հանդիպում կունենան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ։ Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։
Նշենք, որ վաղ առավոտից, ծնողները պարբերաբար փակում էին Հանրապետության հրապարակին հարակից փողոցները` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
«15 հոգով կգնանք հանդիպման։ Այդ ընթացքում պարզ կլինի՝ կընդունեն մեզ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը, թե՝ ոչ։ Դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,- ասաց Արման Բարսեղյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.