Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԿՈՎԿԱՍԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՉԷ
Կովկասը Վաշինգտոնի համար կենսական կարևորության տարածաշրջան չէ, նրա առաջնահերթությունը ոչ այնքան Թբիլիսին, Երևանն ու Բաքուն են, որքան Մոսկվան, Անկարան և Թեհրանը։ Իհարկե, Միացյալ Նահանգները չի շտապում իր վրա դնել Կովկասում խաղաղության ողջ պատասխանատվության բեռը։ Այս մասին Bunin&Co վերլուծական Telegram ալիքում հայտնել է ռուս միջազգայնագետ-քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Ապրիլի 17-ից 21-ը պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնն այցելել է Երևան և Բաքու։ Առաքելության հիմնական նպատակն է օգնել «երկարաժամկետ խաղաղության հասնելուն»։ Փաստորեն, Օլսոնն ակտիվացնում է իր ղեկավար Էնթոնի Բլինկենի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ուրվագծած թեզերը»,- գրել է քաղաքագետը։
Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ապրիլի առաջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստան է այցելել առևտրատնտեսական մասնագիտացման չորս ամերիկյան պատվիրակություն. «Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոյի բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև հակառուսական պատժամիջոցներին Երևանի հնարավոր անուղղակի ներգրավման հարցը»։
«Երբ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Մոսկվային հաջողվեց փոխզիջման հասնել Երևանի և Բաքվի միջև, շատ փորձագետներ Կովկասից ամերիկացիների դուրս գալու վերաբերյալ հապճեպ եզրակացություններ արեցին։ Եվ, իսկապես, մինչև 2020 թվականի վերջը ԱՄՆ-ը չէր չխոչընդոտում Ռուսաստանի հատուկ դերակատարմանը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։ Բայց հատուկ օպերացիայի սկսվելուց հետո հայեցակարգը փոխվեց: Եվ այսօր Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ կոշտ մրցակցության Եվրասիայում ընդհանրապես, և մասնավորապես՝ Կովկասում»,- ընդգծում է քաղաքագետը։
«Այսօրվա պայմաններում, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև աճող առճակատումը մեծապես որոշում է վերլուծական ոճը, դժվար է դիմակայել և՛ էմոցիաներին, և՛ որոշ անփույթ ընդհանրացումներին։ Այնուամենայնիվ, դժվար է հերքել ամերիկյան ագեսիվությունը Եվրասիայում։ Կարևոր է հասկանալ, որ Կովկասը Վաշինգտոնի համար կենսական կարևորության տարածաշրջան չէ, նրա առաջնահերթությունը ոչ այնքան Թբիլիսին, Երևանն ու Բաքուն են, որքան Մոսկվան, Անկարան և Թեհրանը։ Իհարկե, ԱՄՆ-ը չի շտապում իր վրա դնել Կովկասում խաղաղության ողջ պատասխանատվության բեռը։ Այս առումով նրանք պատրաստ էին կիսվել նույն ԵՄ-ի հետ։ Բայց, նկատելով բրյուսելյան ձևաչափի ակնհայտ սայթաքումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության անհաջողությունները (ապրիլյան միջադեպը Տեղ գյուղի մոտ), Վաշինգտոնը, կարծես թե, որոշել է ակտիվանալ, ինչպես ասում են «անձնական կարգավիճակով», - գրել է Մարկեդոնովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.