«Ժողովուրդ». ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ ԿՔՆՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶ ԴԱՏԱՎՈՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ով է քննելու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը:
Վերջինս քննելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, որը 2022 թվականին ազատվել էր գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից, որտեղ ավագ դատախազ էր, և հետագայում նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը և 2 ամսով երկարեցրել Արզումանյանի կալանքը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին և մինչ օրս մնում է կալանքի տակ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 16:54
Президент России Владимир Путин в понедельник проведет неформальное общение с главами стран СНГ, сообщил пресс-секретарь президента Дмитрий Песков.
-
2024-10-07 16:53
Главы МИД стран СНГ на заседании совета министров иностранных дел содружества в Москве утвердили план межмидовских консультаций на 2025 год, сообщает РИА Новости.
-
2024-10-07 16:49
Сеть Объединённые всемирные колледжи - United World Colleges (UWC) – это про ценности, про то, что мы стремимся как к совершенству в образовании, а также к образованию во имя мира. Об этом заявила президент Международного совета UWC Мусимби Канёро во время церемонии десятого юбилея Международной школы UWC Dilijan.
-
2024-10-07 16:45
Взрыва при пожаре в гипермаркете Domus не было, заявил директор Спасательной службы, замглавы МВД Армении Камо Цуцулян.