«Ռիբար»․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ԳՐԱՎՈՒՄ
Մարտի 29-ի լույս 30- գիշերը ադրբեջանական զինծառայողներն առանց հայտարարության սկսել են հայկական տարածքի նոր հատվածների գրավումը՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի միջև։ Այս մասին գրում է «Ռիբար» տելեգրամային ալիքը։
«Ապրիլի 2-ի դրությամբ Լաչինի հին ճանապարհից հյուսիս ընկած դիրքերում ամբողջովին կահավորվել է Ադրբեջանի ԶՈՒ առնվազն հինգ բլոկպոստ, ինչպես նաև փորվել են արգելափոսեր և խրամատներ։
Սակայն ադրբեջանցիները դրանով չեն բավարարվել։ Արդեն ապրիլի 13-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ գրավել են ճանապարհից հարավ տարածքները։ Ձորի երկայնքով փորվել և տեղադրվել են բլինդաժներ, նկատվել է ռազմական տեխնիկայի ներկայություն։
Ընդ որում ոչ հայկական, ոչ ադրբեջանական իշխանություններն այդ մասին չեն հայտնել պաշտոնական հայտարարություններում։ Հաղորդումների բացակայությունը կարող է վկայել երկու երկրների միջև կուլուարային պայմանավորվածությունների փաստերի մասին։
Դատելով օբյեկտիվ հսկողության կադրերից, ադրբեջանցիները դժվար թե կանգ առնեն՝ հաշվի առնելով հայերի համար ձորի, որպես ֆիզիկական արգելքի, առկայությունը։ Հավանական է, որ ադրբեջանցիները գրավեն նաև ճանապարհից դեպի արևելք ընկած տարածքները։
Հայաստանի կառավարության կողմից հակազդեցության բացակայության դեպքում, ինչին ներկա իրականության մեջ դժվար է հավատալ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանական սահմանը կանցնի ձորի երկայնքով Տեղից դեպի հյուսիսարևելք։
Այդ դեպքում հայկական տարածքում Ադրբեջանի հետագա էքսպանսիան ժամանակի հարց կլինի, չէ որ նրանք ոչ մի դիմադրության չեն հանդիպում Փաշինյանի վարչակազմի կողմից»,- նշում է «Ռիբարը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 18:15
Международные активисты проводят акции в Брюсселе, называя Азербайджан оккупантом.
-
2024-11-20 18:14
Международное агентство по атомной энергии (МАГАТЭ) видит серьезную готовность Ирана к диалогу и принятию важных решений. Об этом, как передает РИА Новости, заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2024-11-20 18:12
Депутат Национального Собрания Армении от правящей фракции “Гражданский договор” Овик Агазарян отказывается сложить мандат и в эти минуты находится в парламенте
-
2024-11-20 18:09
Самым крупным проектом в транспортной сфере между Азербайджаном и Турцией является Зангезурский коридор. Как сообщает АПА, об этом заявил журналистам министр транспорта и инфраструктуры Турции Абдулкадир Уралоглу.