Последние новости

Հիլդա ՉՈԲՈՅԱՆ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԿԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ

Այսօր արդեն ակնհայտ է, որ Ցեղասպանությունը առնչվեց ոչ միայն Օսմանյան կայսրությունում ապրող հայերին, այլև համայն հայությանը, և դարձավ տարածաշրջանում հայերի իսպառ ոչնչացման ծրագրի իրականացման արդյունք, ինչը շարունակվում է նաև այսօր,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի հայ համայնքի հայտնի գործիչ, Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար Հիլդա ՉՈԲՈՅԱՆԸ։

-Կարծում եմ, դուք համամիտ եք, որ այս տարի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը տարբերվում է բոլոր նախորդներից։ Ձեր կարծիքով, ո՞րն է 2023 թվականի ապրիլի 24-ի գլխավոր առանձնահատկությունը։

-Նախևառաջ, այսօրվա իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ Ցեղասպանությունն ամենևին անցյալի խնդիր չէ։ Դա պատմական հարց չէ, նույնիսկ հաշվի առնելով դրա քաղաքական բոլոր հետևանքները, և բնավ միայն Արևմտյան Հայաստանին վերաբերող պատմական խնդիր չէ։ Միանգամայն ակնհայտ է և՛ ժամանակային, և՛ տարածքային տեսանկյունից, որ մենք այսօր կանգնած ենք  նոր ցեղասպանության, ավելի ճիշտ՝ Հայոց ցեղասպանության շարունակման վտանգի առջև։ Ինչպես որ ակնհայտ է նաև այն փաստը, որ Ցեղասպանությունը առնչվում էր ոչ միայն Օսմանյան կայսրությունում ապրող հայերին, այլև համայն հայությանը։

Կարծում եմ, հենց դա է ներկայիս՝ 108-րդ տարելիցի գլխավոր բնորոշիչը։ 20-րդ դարասկզբին իրականացված Ցեղասպանությունը արդեն անհնար է բացատրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ինչ-որ գործընթացներով. դրանք լոկ առիթ էին Օսմանյան կայսրության ղեկավարության համար։ Ցեղասպանությունը առաջին հերթին տարածաշրջանում հայ ժողովրդի իսպառ ոչնչացման ծրագրի արդյունքն էր։ Այդ ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ, և կիրականացվի դրա հաջորդ փուլը, եթե մենք ի վիճակի չլինենք դիմակայել։

-Սակայն տպավորություն է ստեղծվում, թե ոչ ոք մտադիր չէ դիմակայել ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Ժողովորդն իր համար հանգիստ ապրում է, հատկապես Երևանում, և նրա գերակշիռ մասն առանձնապես մտահոգ չէ մահացու վտանգով։ Եվ դա այն խորապատկերին, երբ Արցախը լիակատար շրջափակման մեջ է արդեն գրեթե 140 օր, թուրքերը հետևողականորեն խորանում են Հայաստանի տարածքում, իսկ Բերձորի միջանցքում թշնամին անցակետ է տեղադրել…

-Ինձ թվում է, ժողովրդի պահվածքը մեծապես կապված է իշխանությունների քաղաքականության հետ։ Եթե երկրի ղեկավարությունը, քաղաքական ուժերը և հասարակական էլիտան նախաձեռնություն չեն ցուցաբերում, չարժե հուսալ, թե ժողովուրդը կելնի պայքարի։ Ակներև է հենց դիմակայության նախաձեռնման, ինչպես նաև այդ նախաձեռնությունների համախմբմ խնդիրը։ Հայաստանի իշխանությունները ծայրաստիճան անորոշ դիրքորոշում ունեն. առավոտյան կարող են հայտարարել, թե Ադրբեջանը նախապատրաստում է նոր ցեղասպանություն և էթնիկ զտումներ, իսկ երեկոյան՝ պնդել, թե իբր, ամեն գնով  պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Նրանց վարքագծում չկա բացարձակապես ոչ մի որոշակիություն, որն էլ հանգեցնում է ոչ միայն պարզապես անհեթեթ, այլև ողբերգական իրավիճակի։

Մյուս կողմից, ծառացել է միասնական համակարգված ղեկավարության հարցը ինչպես  Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Մարդիկ հիասթափված են, զայրացած, նրանք վրդովվում են, բայց պետք է հստակ քաղաքական կամք, որպեսզի բոլոր այդ հույզերն ու տրամադրությունները մեկտեղվեն ուժեղ բռունցքի և փոխարկվեն գործողությունների։ Այդ քաղաքական կամքը կարող է դրսևորել ով ասես և որտեղ ասես. Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, բայց առայժմ դա չկա, և ես հենց դրանում եմ տեսնում գլխավոր խնդիրը։

Այսպիսի պայմաններում Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը չի կարող լինել պարզապես հիշատակի տուրք, չի կարող լինել  զուտ հիշատակի միջոցառում։

-Մյուս կողմից, մենք տեսնում ենք, թե ինչպես են թուրքերը լկտիանում բառացիորեն աչքներիս առաջ, ընդ որում՝ ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև Սփյուռքի նկատմամբ։ Վերջերս Ադրբեջանի խորհրդարանում հասան նրան, որ անվանեցին հայկական Սփյուռքը «Եվրոպայի քաղցկեղային ուռուցք»։ Նույն այն Սփյուռքը, որը կազմավորվել է հենց Թուրքիայի կազմակերպած Ցեղասպանության արդյունքում։ Գիտեմ, որ ձեր կազմակերպությունը եռանդուն աշխատանք է կատարում այդ ուղղությամբ, բայց, ցավոք, ոչ մի արձագանք չի երևում ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ նույնիսկ Սփյուռքի կողմից։

-Ես նաև այդ հարցում եմ տեսնում քաղաքական կամքի բացակայության խնդիր։ Լիակատար տպավորություն է, թե ժողովուրդն արդեն վարժվել է վատ նորությունների մշտական սպասումներին, այն փաստին, որ Ադրբեջանը համարյա ամեն օր ձեռնարկում է նորանոր քայլեր, որոնք ահռելի վտանգ են պարունակում Հայաստանի և Արցախի համար։ Եվ դրա դեմ չկա ոչ մի դիմադրություն, չկա ոչ մի դիմակայություն։ Անմիջապես պատերազմից հետո մարդկանց համակած հույզերը շարունակում են իշխել նաև այսօր։

Մի քանի այլ փոքրիկ կազմակերպությունների հետ միասին մենք փորձեցինք ուշադրություն հրավիրել այդ հայտարարության վրա և վեր հանել Ադրբեջանի խորհրդարանում հնչող ռասիստական արտահայտությունների խնդիրը։ Նշեմ, արձագանքը հաջորդեց բավական արագ. հենց օրերս Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբը հայտարարեց այդպիսի արտահայտությունների անթույլատրելիության մասին։ Փորձում ենք այդ ուղղությամբ աշխատել նաև Եվրախորհրդարանում, թեև միայն մեր ջանքերը չեն բավականացնի։ Եվ այնուամենայնիվ դա հերթական անգամ ապացուցում է, որ եթե հայերը սկսեն գործել, արդյունքները կհաջորդեն անհապաղ։

Այս օրերին բազմաթիվ երկրներում և քաղաքներում կանցկացվեն ակցիաներ և զանգվածային այլ միջոցառումներ Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բայց դա նաև առիթ է հայտարարելու այն մարտահրավերների և սպառնալիքների մասին, որոնց այսօր բախվում է Հայաստանը։ Պետք է աշխարհով մեկ հնչի հզոր ուղերձ, ասենք՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից, առ այն, որ հայ ժողովուրդը դարձյալ կանգնած է Ցեղասպանության շարունակության իրական վտանգի առջև։ Ավաղ, ոչ մի նման բան չկա, և այսուհետ այսպես շարունակելն արդեն անհնար է։ Հայությունն ասես թմբիրի մեջ է, որից անհրաժեշտ է սթափվել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВЕРНЕТСЯ ЛИ ПАШИНЯН ИЗ АНКАРЫ В СОПРОВОЖДЕНИИ ТУРЕЦКОГО СПЕЦНАЗА?
    2025-06-18 09:49

    «Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян. 

  • РЕГИОН ГОРИТ, МИР НА ГРАНИ ТРЕТЬЕЙ МИРОВОЙ – МИД АРМЕНИИ ОТДЫХАТЬ ИЗВОЛИТ
    2025-06-16 09:13

    В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.

  • АРАБАТ НАГРАДИЛ АЗУЛЕ ЗА ТО, ЧТО ЮНЕСКО ЗАКРЫВАЕТ ГЛАЗА НА ВАНДАЛИЗМ АЗЕРБАЙДЖАНА
    2025-06-12 09:14

    «Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.

  • ИНЦИДЕНТ С НЕСОВЕРШЕННОЛЕТНИМИ ИЗ ТЕХА: «ПОХИЩЕНИЯ НЕ БЫЛО». А ЧТО ЖЕ БЫЛО?
    2025-06-09 09:45

    В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ