Последние новости

Վրաստանում տեղեկացնում են՝ ռուսական կողմը հայկական բեռնատարների մուտքն արգելելու որոշում է կայացրել․ Պատգամավոր

Բեռնատարների վարորդները, ֆերմերները ահազանգում են, որ օրերով չեն կարողանում արտահանել գյուղմթերքը Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Վրաստանում տեղեկացնում են, որ հայկական բեռնատարների մուտքը արգելելու որոշում կայացրել է ռուսական կողմը։

Հայկական բեռնատարները արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում՝ սպասելով որևէ պարզաբանման։

Այս ամենի արդյունքում, լրջագույն վնասներ կարող են կրել ջերմոցային տնտեսությունները։ Իսկ առաջիկա ամիսներին, երբ մեկնարկի ծիրանի և այլ մրգերի սեզոնը, կարող է ամբողջովին վտանգվել գյուղատնտեսության այս ճյուղը։

Խնդրի կապակցությամբ հարցումներ եմ ուղղել Էկոնոմիկայի նախարարությանն ու ՊԵԿ-ին։

Հայկական կողմը պետք է պարզաբանում պահանջի և կիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խնդրին հրատապ լուծում տալու համար»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ