Զելենսկու խոսնակ․ Մեր խնդիրն է մեր տարածքների ազատագրումը, ոչ թե Կրեմլը
Պատերազմում Ուկրաինայի խնդիրն է ազատագրել գրավյալ տարածքները, այլ ոչ թե հարվածներ հասցնել Մոսկվային։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը՝ BBC News-ի համար մեկնաբանելով Մոսկվայում տեղի ունեցած գիշերային միջադեպը։
«Մենք տեղեկություններ չունենք Կրեմլի վրա այսպես կոչված գիշերային հարձակումների մասին, բայց, ինչպես բազմիցս հայտարարել է Նախագահ Զելենսկին, Ուկրաինան բոլոր առկա ուժերն ու միջոցներն ուղղում է սեփական տարածքների ազատագրմանը, այլ ոչ թե օտարների վրա հարձակմանը»,-ասել է Նիկիֆորովը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի խոսնակը նշել է, որ Մոսկվայում տեղի ունեցածը չի կարելի ահաբեկչություն համարել՝ ի տարբերություն Դնեպրի և Ումանիի բարձրահարկ շենքերի վրա ռուսական հրթիռային հարվածների:
«Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, ակնհայտ է, որ իրավիճակը սրվում է մայիսի 9-ին ընդառաջ»,-ասել է Նիկիֆորովը։
Մայիսի 3-ի գիշերը անհայտ անօդաչուն բախվել է Կրեմլի համալիրի տարածքում գտնվող շենքերից մեկի տանիքին: Արդյունքում տեղի է ունեցել տեղային հրդեհ։ Տուժածների մասին չի հաղորդվում:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը Մոսկվան գնահատում է «որպես ծրագրված ահաբեկչական գործողություն և Պուտինի դեմ մահափորձ»: Տեղի ունեցածի համար ռուսական իշխանությունները մեղադրում են «Կիևյան ռեժիմին»։
Դրանից հետո Մոսկվայում որոշել են ամբողջությամբ արգելել անօդաչուների թռիչքները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».