Այո, սեղանին կա փաստաթուղթ. Փաշինյանը` վաշինգտոնյան բանակցությունների մասին
Քանի որ Վաշինգտոնում բանակցություններ են ընթանում՝ որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանությունը ազդելու է դրանց վրա։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վաշինգտոնյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
«Այո, սեղանին կա փաստաթուղթ, և դա այն փաստաթուղթն է, որն առաջարկեցի, որ տիկին Խամոյանը գա և ծանոթանա։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային։ Որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք որևէ բան չասեմ» , - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, թե ինչ հանձնարարական է տվել ՀՀ–ի կողմից բանակցող թիմին։
«Հաշվի առնելով, թե ինչ մեծ ճնշման տակ են նրանք, ես ասել եմ` հիշեք, որ այն թուղթը, որ դուք բանակցում եք, ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ և մեր քաղաքական ուղեգծի ու մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում»,–ասաց նա
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդտեղ էլ թակարդ կա, որովհետև բանակցություններում միշտ էլ կարող է նոր կոմպոնենտ, նոր առաջարկ ի հայտ գալ։ Հնարավոր է նոր գաղափարներ ծնվեն, որը նախկինում իրենց մտքով չէր անցել, հետևաբար չի կարող ասել, որ այն, ինչ հրապարակային ասել են, դրանից ոչ մի միլիմետր այս ու այն կողմ չի լինելու։
«Գործնականում ՀՀ որևէ քաղաքացի չի կարող լինել, որ տեղեկատվության պակաս ունենա, ամեն ինչ ասել եմ, ընդ որում, ցավում եմ, որ ամեն ինչ ասել եմ հրապարակային»,–հավելեց վարչապետը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.