Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՕՐԱԿԱՐԳ ՈՒՆԻ՝ «ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ ընդդիմությունը սկսել է լսել իրեն և Ազգային ժողովում վերջին քննարկումներն ընդդիմության հետ կարևոր է որակում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե ընդդիմության վերաբերմունքում ոչինչ չի փոխվել։
«Ես վստահ եմ, որ ընդդիմության մոտ ոչինչ չի փոխվել: Չի փոխվել նաև մեր նպատակն ու պահանջը՝ Հայաստանն ազատել Նիկոլ Փաշինյանից, որը սրախողխող Հայաստանը տանում է կործանման: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ մեկ օրակարգ ունենք քննարկման և դա «Առանց Նիկոլ Հայաստանն է»: Ինչ վերաբերում է քննարկմանը՝ մենք նման բան չենք կազմակերպել, երևի նկատի ունի խորհրդարանական հարցուպատասխանի ձևաչափը ու սեփական զսպվածությունը: Եթե այս անգամ մի քիչ խաղաղ տոնով էր խոսում, դա չի նշանակում, որ մեր վարքագծում է ինչ-որ բան փոխվել: Միգուցե, հասկացել է, որ ցանկացած հարցուպատասխան իր բարոյահոգեբանական նկարագիրն է բացահայտել և իր քաղաքական բովանդակությունը», - նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն «իր խայտառակ հայտարարություններով» մեկ անգամ ևս մերկացրեց իր ապազգայնությունը, Հայաստանը կործանման տանելու մտադրությունները։
«Եթե նրան թվում է, թե ազգադավ, հակապետական, ազգային շահերը դավաճանող իր հայտարարությունները քննարկման նյութ են, խորապես սխալվում է: Դա քննարկում ասելը, մեղմ ասած, մեղք է», - ասաց Գալստյանը։
Հարցին, թե «Հայաստան» խմբակցությունը հիմնականում բոյկոտում և չէր մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին, ինչո՞ւ որոշեց այս անգամ մասնակցել՝ Գալստյանը պատասխանեց. «Մենք կառավարության կատարողականի ժամանակ էլ արդեն հարցեր ունեինք գործադիրի անդամներին: Դրանք պարզապես մարտավարական խնդիրներ են, բայց, ինչպես արդեն ասացի, մեր քաղաքական վարքագիծը, քաղաքական օրակարգը, վերաբերմունքը որևէ փոփոխության չի ենթարկվել: Այդ հարցերը նաև նպաստում են մեկ անգամ ևս մերկացնելու և բացահայտելու դրանց սնանկ բովանդակությունը»։
Գալստյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը իրենց շարունակ լեգիտիմացնելու խնդիր ունեն և դրա օրինակներից է սա. «Պարզ է, որ ամեն բան կփորձեն շահարկել, մանավանդ, այս վերջին հարցումների ֆոնին, երբ պարզվեց, թե ինչ սրախողխող վստահության կորուստ ունեն: Փորձում են ցույց տալ, թե իրենք քաղաքակիրթ, ժողովրդավար են»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 16:54
Президент России Владимир Путин в понедельник проведет неформальное общение с главами стран СНГ, сообщил пресс-секретарь президента Дмитрий Песков.
-
2024-10-07 16:53
Главы МИД стран СНГ на заседании совета министров иностранных дел содружества в Москве утвердили план межмидовских консультаций на 2025 год, сообщает РИА Новости.
-
2024-10-07 16:49
Сеть Объединённые всемирные колледжи - United World Colleges (UWC) – это про ценности, про то, что мы стремимся как к совершенству в образовании, а также к образованию во имя мира. Об этом заявила президент Международного совета UWC Мусимби Канёро во время церемонии десятого юбилея Международной школы UWC Dilijan.
-
2024-10-07 16:45
Взрыва при пожаре в гипермаркете Domus не было, заявил директор Спасательной службы, замглавы МВД Армении Камо Цуцулян.