Հիմա Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ առանցքային տարաձայնությունները վերաբերում են ԼՂ-ին
Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք հարցերի շուրջ կան առանցքային տարաձայնություններ, որոնցից մեկը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։
«Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը», - ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են:
«Հաջորդը՝ ցանկացած պայմանագիր, նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ, ինչպես պետք է այդ տարընթերցումները լուծվեն, շատ կարևոր խնդիր է ի վերջո՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի է առնվում և միջազգային մեխանիզմները, և տեղայինը, մասնավորապես զորքերի ետքաշման հետ կապված, արդյոք մենք չպետք է ունենանք ապառազմականացված գոտի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են։ Իհարկե, կա որոշակի շարժ, եթե նախկինում կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը 1 կմ էր, հիմա՝ 990 մետր, դա շարժ է, բայց հսկայական տարբերություն դեռ կա», - նշել է վարչապետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.