Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է այդ երկրում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ, տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի շուրջ՝ ընդգծելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-4-ը ԱՄՆ-ում կայացած վաշինգտոնյան եռակողմ բանակցությունների կարևորությունը:
ՀՀ դեսպանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ճգնաժամային իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կոպտորեն հակասում է եռակողմ հռչակագրի 6-րդ կետին:
Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ Թրեյսին ավելի վաղ ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում (2019-2023թ. փետրվար)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 13:14
В видеоролике, опубликованном изданием The Armenian Report, известные деятели - правозащитники, активисты, представители академических кругов - говорят о принимающем COP29 Азербайджане и сигнализируют о нарушениях, которые эта страна себе позволяет. Они требуют оказать давление на страну, осуществившую этническую чистку и имеющую политзаключенных.
-
2024-11-20 13:01
Из дипломатических источников нам сообщили о том, что даже если сегодня Армения и Азербайджан придут к согласию по всем пунктам «мирного договора», Алиев не подпишет документ, поскольку предварительным условием является изменение Конституции и отказ от Декларации о независимости. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2024-11-20 12:42
Премьер-министр Армении подписал решение, согласно которому Артур Далибалтян будет назначен военным атташе Республики Армения в Ливанской Республике.
-
2024-11-20 12:40
Давид Худатян, который в настоящее время является губернатором Армавирской области, будет назначен министром территориального управления и инфраструктур. Об этом на своей странице в Facebook написал премьер-министр Армении Никол Пашинян.