«Փաստ». ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՎՈՂ ԹԵՄԱՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՐՑՆ Է
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Մինչ այդ էլ Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոննան հայտարարել էր Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին։
Թերթի՝ ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ կհանդիպի հունիսի 1-ին։ Ավելին, նույն աղբյուրը մեզ հայտնում է նաև, որ Մոսկվայում սպասվող հանդիպումն իրականացվում է Քիշնևում հնարավոր համաձայնության գալու նպատակով, որպեսզի սպասվող փաստաթուղթը որոշակի առումներով ընդունելի լինի նաև ռուսական կողմի համար։
Մասնավորաբար, հնարավոր ռիսկերից ու խութերից խուսափելու նպատակով Փաշինյանը պատրաստվում է Մոսկվային ներկայացնել Վաշինգտոնում քննարկված ողջ փաթեթը։ Մեր ունեցած տեղեկություններով, Մոսկվայում հիմնական քննարկվող թեման առաջին հերթին կապված է լինելու Արցախում ռուսական խաղաղապահների հետագա տեղակայման հարցի հետ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.