Последние новости

«ՈՉ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը ակցիա է իրականացրել Արցախի պետական համալսարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՈՉ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման համակարգող խմբի անդամները ակցիա են իրականացրել Արցախի Պետական համալսարանում։ Այս մասին տեղեկանում ենք շարժման անդամներից Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

 


«Մենք նախաձեռնող խմբի անդամներն ենք, ովքեր ապրիլի 28-ից սկսած ակցիա ենք իրականացնում Արցախում: Մենք դեմ ենք Ադրբեջանի հետ ապրելուն, մենք դեմ ենք միավորելու քայլերին: Ժողովուրդ, եկել ենք այստեղ, որ կոչ անենք՝ մեզ միանաք և մեր ձայնը լսելի դարձնենք ամբողջ աշխարհին»,-ասաց անդամներից մեկը՝ դիմելով ուսանողներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ շարժման անդամները պահանջում են ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

-Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,

-Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,

-Միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,

-Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ