Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ 5G ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր տեղեկացրել է, որ հանձնաժողովի իրականացրած մրցույթի արդյունքում կգործարկվի 5G տեխնոլոգիայի ցանց:

Նկատենք, որ դեռևս ս.թ. ապրիլի 6-ին Վիվա-ՄՏՍ-ը հայտատարել էր, որ Երևանի փոքր կենտրոնում գործարկել է 5G ցանց: Այնուհետև, որոշ ժամանակ անց, 5G ցանց գործարկվել է նաև Գյումրիում:

Panorama.am-ը դիմեց Վիվա-ՄՏՍ ընկերությանը՝ խնդրելով մեկնաբանել ՀԾԿՀ հայտարարությունը:

«Ի պատասխան Ձեր՝ 08.5.2023 գրության, տեղեկացնում ենք, որ Վիվա-ՄՏՍ-ը զերծ է մնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը մեկնաբանելուց:

Տեղեկացնում ենք, որ Վիվա-ՄՏՍ-նն առաջին անգամ Հայաստանում 5G ցանց գործարկել է ս.թ. ապրիլի 6-ին: Այնուհետև, ս.թ. ապրիլի 14-ին Վիվա-ՄՏՍ-ը 5G ցանց է գործարկվել է նաև Գյումրիում»,-ի պատասխան գրավոր հարցման՝ հայտնեց ընկերության ԶԼՄ-ների հետ հարաբերությունների ստորաբաժանման համակարգող Վահե Իսահակյանը։

Panorama.am

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ