Последние новости

«ՈՉ Արցախի էթնիկ զտմանը». Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը, որը նախաձեռնել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:

 


Նախօրեին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ էր արել միանալ այսօր կայանլիք հանրահավաքին՝ գրելով. «Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք և աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարևոր բան:

Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում և ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը: Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին և միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջևում են»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ