Последние новости

Արցախցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախից տեղահանվածներն այսօր՝ մայիսի 10-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց:

 


«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվա իրենց հավաքը մի փոքր տարբերվում է նախորդներից. «Եթե առաջ մենք բարձրացնում էինք հիմնականում մեր սոցիալ-տնտեսական հարցերը, դրան զուգահեռ նաև քաղաքական հարցեր, այսօր մենք հստակ պահանջով դուրս ենք եկել՝ պահանջելու բոլոր պատկան մարմիններից, կազմակերպություններից, պետություններից, որոնք պարտվոր են իրենց գործողություններով ապահովել մեր ժողովրդի մարդկային իրավունքները:

Այսօր մենք ուզում ենք դիմել ՀՀ իշխանություններին, հետո գնալու ենք ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի դեսպանություն: Այսօրվա հավաքի նպատակը քաղաքական է, սոցիալ-տնտեսական պահանջներ չունենք: ՀՀ իշխանությունից մեր պահանջը կարճ ու կոնկրետ է՝ նրանք կամ պետք է տեր կանգնեն հայ ազգի շահերին և գնան այդ շահերից բխող խնդիրներիլուծմանը, կամ հրաժարական տան: Չի կարելի սեփական հարմարավետության կամ քաղաքական նկատառումների համար ժողովրդին այս վիճակում պահել: Ես նախկինում ասում էի՝ նայեք Հադրութին և տեսեք ձեր ապագան: Հիմա կարող ենք ցավով ավելացնել՝ եթե ձեր ապագան չեք տեսել Հադրութին նայելով, նայեք Ջերմուկին, ձեր ապագան կտեսնեք»,-ասաց նա:

Հայրյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է ազգային հարցերը լուծելուց խուսափելու համար. «Ասում են՝ սահմանը պետք է ռուսը պահի, Արցախում ռուսն է պատասխանատուն, Բերձորի միջանցքի պատասխանատուն ռուսն է: Ինչի համար է Հայաստանի իշխանությունը, չենք հասկանում: Եթե ՀՀ իշխանությանը թվում էր, թե հայ մարդու իրավունքները պետք է պահի ռուս խաղաղապահը, ինչ ասեմ: ՀՀ իշխանությունները, իմ կարծիքով, հստակ պատասխանատու են Ալյասկայից մինչև Ավստրալիա ապրող ցանկացած հայի համար»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ