Последние новости

Պուտինը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը

Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կդադարի գործել 2023 թվականի մայիսի 15-ից։ Այդ մասին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Ռուսաստան մուտք գործելու համար Վրաստանի քաղաքացիներին անհրաժեշտ կլինի անձը հաստատող փաստաթուղթ՝ Վրաստանի քաղաքացու անձնագիր, դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր, ինչպես նաև նավաստու անձնագիր: Ավելի քան երեք ամիս աշխատելու կամ սովորելու նպատակով Ռուսաստան մուտք գործելու համար վիզան նախկինի պես կպահանջվի։

Մեկ այլ հրամանագրով նախագահը չեղարկել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ