Последние новости

Փաշինյանն իր մոտ է հրավիրել բարձրաստիճան պաշտոնյաների․ քննարկում է ընթանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին, ուժային կառույցների այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս պահին Կառավարությունում քննարկում է ընթանում։ NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում են նաև նախարարներ և փոխնախարարներ։

Մեզ հետ զրույցում Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն ասաց, որ աշխատանքային քննարկում է ընթանում։

Կոնկրետ ինչ հարցեր են քննարկվում՝ այս պահին հայտնի չէ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ