Последние новости

Ուկրաինայում հրթիռակոծության հետևանքով զոհվել է AFP-ի լրագրող Արման Սոլդենը

AFP-ի լրագրող Արման Սոլդենը զոհվել է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով։ Հաղորդվում է, որ Սոլդենը գտնվել է Չասով Յար քաղաքի մոտ, որը գտնվում է Բահմութի մերձակայքում։ Հրթիռն արձակվել է «Գրադ»-ից»։ Այն ընկել է այն վայրի մոտ, որտեղ պառկած էր լրագրողը։ Թիմի մյուս անդամները չեն տուժել:

«Նրա մահը սարսափելի հիշեցում է այն ռիսկերի և վտանգների մասին, որոնց ամեն օր բախվում են Ուկրաինայում հակամարտությունը լուսաբանող լրագրողները»,-ասել է AFP-ի նախագահ Ֆաբրիս Ֆրայսը:

Արման Սոլդենը Ուկրաինա էր ժամանել AFP-ի լրագրողների առաջին խմբի կազմում, որն այնտեղ էր ուղարկվել 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական ներխուժման սկսվելուց անմիջապես հետո։ Անցյալ տարվա սեպտեմբերից Սոլդենը բնակվում էր Ուկրաինայում և ղեկավարում էր AFP խումբը, որը լուսաբանում էր երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Նա պարբերաբար մեկնում էր առաջնագիծ՝ դեպի Ուկրաինայի արևելք և հարավ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ Սոլդենը դարձել է ԶԼՄ-ների արդեն 11-րդ ներկայացուցիչը, որը զոհվել է Ուկրաինայում պատերազմի լուսաբանման ժամանակ:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ