Մեղրիի մաքսային անցակետի կառուցման մրցույթում հաղթել է «TANA ENERGY MANAGEMENT»-ը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել Մեղրիի սահմանային անցակետի կառուցման նպտակով կապալառուին կանխավճար հատկացնելու համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաս¬տանի և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև կնքված «Մեղրիի սահմանային անցակետի» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված աշխա¬տանքների իրականացմամբ:
Ծրագրի իրականացման նպատակով 2021-ի դեկտեմբերի 23-ին հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականաց¬ման միջազգային մրցույթ: Մրցութային հայտերի բա¬ցու¬մը տեղի է ունեցել ապրիլի 5-ին, որին մասնակցության վերաբերյալ հայտեր ներկայաց¬րել են թվով 3 կազմակերպություններ`
«BLESK and POURNAM» համատեղ գործունեության պայմանագրով շինարարական կազմակերպությունները (ներկայացված` Հայտի արժեքը` 22,493.8 մլն եվրո),
«TANA ENERGY MANAGEMENT»կազմակերպությունը (ներկայացված` Հայտի արժեքը` 18,495.5 մլն եվրո),
«TUNNEL SADD ARIANA» կազմակերպությունը (ներկայացված` Հայտի արժեքը` 17,822.8 մլն եվրո):
Ներկայացված հայտերի արժեքն իր մեջ չի ներառում ԱԱՀ-ի գծով նախատեսվող ծախ-սե¬րը:
Վերոնշյալ հայտերի ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել և ներկայացվել են Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկին, ինչի արդյունքում շինարարական աշխատանքների իրականացման համար ս.թ. հունվարի 27-ին «TANA ENERGY MANAGEMENT» կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր՝ շուրջ 22,194.7 մլն եվրո` ներառյալ ԱԱՀ:
Պայմանագրի համաձայն շինարարական աշխատանքները մեկնարկելու նպատակով անհրաժեշտ է կապալառուին փոխանցել Պայմանագրով սահմանված գնի 10%-ի չափով կանխավճար` 2,219.5 մլն եվրո:
ՀՀ 2023 թվական պետական բյուջեով վերոգրյալ վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվել է 778.3 մլն դրամ, որից` 648.6 մլն դրամը վարկային միջոցներ, իսկ 129.7 մլն դրամը համաֆինանսավորման միջոցներ, որը չի բավարարում կատարել կանխավճար կապալառուին: Մասնավորապես, չբավարարող մասը կազմում է 169.4 մլն դրամ, որից` 141.2 մլն դրամը վարկային միջոցներ, իսկ 28.2 մլն դրամը համաֆինանսավորման միջոցներ:
Շինարարական աշխատանքները մեկնարկելու նպատակով պայմանագրով սահմանված կանխավճարը կապալառուին անհրաժեշտ է հատկացնել 2023 թվականի բյուջետային տարվա առաջին կիսամյակում:
Կապալառուին կանխավճարի տրամադրման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսա-կան միջոցները կազմում են 396.7 հազար եվրո կամ 169,397.4 հազար դրամ (396,715.16 եվրո X 427 դրամ=169,397.4 հազար դրամ):
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում նախատեսվում են ավե¬լա¬ցու¬մներ համապատասխանաբար` 28,232.9 հազար դրամ, 169,397.4 հազար դրամ և 141,164.5 հազար դրամ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.