Последние новости

Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ․ ԱՎԻՆՅԱՆԻ ԲԱԽՏԸ ՉԻ ԲԵՐԵԼ

Տիգրան Ավինյանը լրագրող Դավիթ Սարգսյանի և «168 ժամի» դեմ հայցեր է ներկայացրել՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։ Ինչպես արդեն հաղորդվել է, պատճառը լրագրողի հեռուստաթողարկումն է, որտեղ ներկայացված է «բացառապես նախկինում հրապարակված և երբևէ չհերքված, ավելին՝ ապացուցված մի շարք կոռուպցիոն ռիսկեր, որոնք վերաբերում են իրեն և իր շրջապատին»։

Panorama.am-ը զրուցել է Ժուռնալիստների միության նախագահ, «168»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հետ՝ Ավինյանի՝ դատարան դիմելու իրական նպատակների, իրենց առաջիկա քայլերի մասին։

-Երկու հայց է ներկայացվել, լրագրող Դավիթ Սարգսյանի անձնական գույքի, տան, հաշվեհամարների վրա է կալանք դրվել, նաև «168 ժամի» դեմ է հայց ներկայացրել։

Ընդ որում, քիչ առաջ լսում էի Ավինյանին, լրագրողների հացերին էր պատասխանում։ Մեր կոլեգաներից մեկը հարցրեց այդ մասին։ Փաստորեն, նա նույնիսկ տեղյակ չէ, որ մեր դեմ զրպարտության հայց չի ներկայացրել։ Չգիտեմ՝ ինչքանով է առհասարակ տիրապետում նյութին, ինչ-որ զրպատության մասին է խոսում, բայց ինքը դիմել է պատվի, արժանապատվության, բարի համբավի հետ կապված։

Նյութում լրագրող Դավիթ Սարգսյանն օգտվել է բաց աղբյուրներից, ներկայացրել է նախկինում մամուլում հրապարակված ու Ավինյանի կողմից երբեք չհերքված տեղեկատվություն։ Բազմաթիվ հրապարակումներ են ներկայացվել մամուլի կողմից, ապացուցված կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմաթիվ դրվագներ կան, որոնք վերաբերում են Ավինյանին, նրա ընտանիքի անդամներին, նրա շրջապատին, նրա հետ փոխկապակցված անձանց և այլն։ Մենք հասկանում ենք այս իշխանությունների, կոնկրետ Ավինյանի նպատակը, ով հիմա քաղաքապետարանը, բոլոր լծակներն օգտագործում է իր քարոզարշավի նպատակներով։

Բավական բացահայտումներ են սպասվում Ավինյանի համար։ Մենք խոստանում ենք, իրավաբանները կխոսեն այդ մասին, պատրաստ ենք դրան։ Դիմելու ենք միջազգային կառույցներին, ընդ որում՝ ոչ միայն լրագրողական կառույցներին։ Պատրաստ ենք մինչև Եվրոպական դատարան գնալ։ Սա այսպես չենք թողնելու։

Լուրջ բաներ են բացահայտվելու՝ Սև լճի հետ կապված իր ծածկադմփոցից սկսած մինչև «Ղարաբաղ-Տելեկոմի» հանձնումը, կառուցապատումների մեջ Ավինյանի մասնակցությամբ դրվագներ։

Սա աննախադեպ է։ Նման հայցագնի չափ, նման սանկցիոն միջոց, որ կիրառվում է լրագրողի նկատմամբ՝ կալանելով նրա ողջ ունեցվածքը, անձնական հաշվահամարը, նման պատժամիջոց երբևէ չի կիրառվել։

Ինչպես ասում են՝ այստեղ Ավինյանի բախտը չի բերել։

Մենք բոլոր օրինական ճանապարհներով, միջոցներով հասնելու ենք մեր հաշվեհամարների, Դավիթ Սարգսյանի գույքի վրայից արգելանքը հանելուն։ Ավելի մեծ թափով ենք շարունակելու, այս վարչախմբի իրական դեմքը պատռելու ենք։ Բոլոր կոռուպցիոն դրվագները՝ Ավինյանով, Փաշինյանով, արսենթորոսյաններով, արարատմիրզոյաններով, ալենսիմոնյաններով, աննահակոբյաններով, բոլորը ներկայացնելու ենք։

Շնորհակալություն իրենց մեր աշխատանքին նոր մոտիվացիա հաղորդելու համար։

- Պատրաստվո՞ւմ եք դիմել հակընդդեմ հայցով։

- Փաստաբանները կասեն։ Առաջիկայում փաստաբանի հետ ասուլիսով ենք հանդես գալու։ Այսպես չենք թողնելու։ Շնորհակալ ենք իրենց՝ օգնելու իրենց իրական դեմքն ավելի մեծ թափով, ավելի մեծ եռանդով, ծավալով բացահատելու համար։ Որևէ մեկն իրավունք չունի լրատվամիջոցի, լրագրողի նկատմամբ նման պատժաչափ կիրառել։ Պատկերացնում եք, օրինակ, մեր միջազգային գործընկերները կարդան 18 միլիոն դրամի պահանջ, լրագրողի անշարժ գույքի, ունեցվածքի վրա կալանք մեկ մարդու կողմից, ով մեկ օրում դարձել է հսկայական կարողությունների տեր։ Մենք կներկայացնենք փոխկապակցված անձերով։ Մենք շատ բան կներկայացնենք։

- Ըստ ձեզ, ո՞րն է Տիգրան Ավինյանի իրական նպատակը՝ վախեցնե՞լ, ճնշե՞լ լրագրողին, լրատվամիջոցներին։

- Նպատակը մամուլին լռեցնելն է։ Իրենց չի հաջողվելու։ Այստեղ իրենց բախտն ընդհանրապես չի բերել, Ավինյանի բախտը չի բերել։

-Շորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ