Последние новости

«Հրապարակ». ԻՆՉՈՒ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԾԱԾՈՒԿ ՊԱՀՈՒՄ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդավարության և թափանցիկության ռեկորդներ է սահմանում. կառավարության երեկվա նիստում ընդգրկված 48 հարցից և ոչ մեկը զեկուցման ենթակա չէր, ընդ որում՝ երկուսը գաղտնի էին:

Դրանցից մեկը վարչապետի աշխատակազմին էր վերաբերում, մյուսը՝ Ազգային անվտանգության ծառայությանը։ Թերևս հասկանալի է, թե ինչու է կառավարությունը քաղաքացիներից ծածուկ պահում իր որոշումները, մինչ երկիրը լրջագույն անվտանգային մարտահրավերների առջև է կանգնած, դիցուք՝ այսօրվա նիստի հաստատմանն է ներկայացվել «վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի կանոնակարգը»։

Փաշինյանի որոշմամբ՝ ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության թիմերն ըստ մարզաձևերի պետք է մրցեն իրար հետ, իսկ ուժային կառույցների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի ծախսերն իրականացվելու են ՀՀ պետական բյուջեի հաշվին»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ