«Հրապարակ». ԶՊՄԿ-Ն, ՓԱՍՏՈՐԵՆ, ՈՉ ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼԵՎ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Է ՄՈՒԾՎՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, փաստորեն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաև նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին է մուծվում։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն, «զուտ բարի կամքից դրդված», իր բաժեմասերի 21.9 տոկոսը փոխանցել էր կառավարությանը, որն էլ կառավարությունը սկզբում հանձնել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, որի տնօրենների խորհրդի նախագահը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, իսկ 2022-ի դեկտեմբերին կառավարիչը փոխվեց․ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9% բաժնետոմսերի կառավարումն ԱՆԻՖ-ից փոխանցեց պետական գույքի կառավարման կոմիտեին։
ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը խոշոր չափի՝ 27 մլն դրամ՝ շուրջ 70 հազար դոլար է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ Նշենք, որ ԶՊՄԿ-ն Հայաստանի թիվ 1 հարկատուն էր, սակայն 2023 թվականի առաջին եռամսյակում հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով «Գազպրոմ Արմենիային»:
«Գազպրոմը» վճարել է շուրջ 20 միլիարդ, իսկ ԶՊՄԿ-ն՝ 15 միլիարդ դրամ հարկ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն 35 միլիարդ դրամ հարկ էր վճարել, այսինքն՝ կոմբինատի գործերն ակնհայտորեն վատ են, սակայն շարունակում են Աննա Հակոբյանի հիմնադրամին պարտաճանաչ մուծվել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 16:55
Правозащитная организация "Международная христианская солидарность" (CSI) вновь призвала Совет ООН по правам человека назначить специального докладчика по Нагорному Карабаху, поскольку Азербайджан продолжает игнорировать постановление Международного суда ООН.
-
2025-07-04 16:42
«Армения заявила о своем желании вступить в Шанхайскую организацию сотрудничества. Сообщение на эту тему распространил республиканский МИД. О чем говорит декларация Еревана о стремлении в ШОС, и ждут ли Армению в организации – «Свободной Прессе» рассказал депутат Госдумы, директор Института стран СНГ Константин Затулин.
-
2025-07-04 16:03
Митинг и шествие сторонников арестованного главы ГК "Ташир" Самвела Карапетяна санкционирован министерством внутренних дел Армении и мэрией Еревана. Об этом сообщается на официальной странице Совета по защите Самвела Карапетяна.
-
2025-07-04 15:57
Апелляционный суд Армении оставил без изменений решение первой инстанции о мере пресечения в виде ареста в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь судебного департамента Лиана Рафаелян.