Փաստաբանը տեսանյութ է հրապարակել Գրիգորի Խաչատուրովի գործով դռնփակ նիստից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի և ևս 12 անձի վերաբերյալ դռնփակ դատական նիստից տեսանյութ է հրապարակել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
Գործը նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը փաստաբանին ասաց, որ դռնփակ դատական նիստերը ձայնագրել չի թույլատրվում, ինչի մասին դատավարության մասնակիցները նախազգուշացվել են:
Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ ինքը նախազգուշացված է պետական գաղտնիք չհրապարակել:
Դատարանը հայտարարեց, որ արգելում է տեսաձայնագրություն իրականացնել. «Դուք պետք է ենթարկվեք դատարանի պահանջներին»:
Պողոսյանն ասաց, որ ինքը տեսաձայնագրություն է իրականացնում, քանի որ պետական գաղտնիք չի հրապարակվում այս պահին:
«Ձեզ նախազգուշացնում եմ, որ այլևս նման վարքագիծ չդրսևորեք, անջատեք հեռախոսը»,- ասաց դատավորը:
Ըստ փաստաբանի՝ որևէ տեղ արգելված չէ, որպեսզի պաշտպանությունն իրականացվի այն միջոցներով, որոնցով որ օրենքը չի արգելում պաշտպանությունը իրականացնել. «Դատարանի անօրինական գործողություններ են իրականացվում, ես այդ հիմքով իրականացնում եմ ձայնագրություն: Երբ կհրապարակվի պետական կամ ռազմական գաղտնիք, այդ ժամանակ խնդրում եմ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել: Պարոն Ենոքյանը ձեր գործողությունների դեմ առարկություններ է ներկայացնում: Առարկություններն իրենցում որևէ պետական ու ռազմական գաղտնիք չեն պարունակում: Ես կանջատեմ միայն այն ժամանակ, երբ դատավարությունը վերադառնա Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բնականոն հունը»:
Դատարանը նկատողություն տեսակի դատավարական սանկցիա կիրառեց Պողոսյանի նկատմամբ. «Ձեզ զգուշացվում է, որ այսուհետ դրսևորեք պատշաճ վարքագիծ դատական նիստի ժամանակ»:
Տեսանկարահանում իրականացնելու ընթացքում դատավորի և փաստաբանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ:
«Ես ձեզ հորդորում եմ»,- ասաց Պողոսյանը:
«Դուք չեք կարող հորդորել»,- արձագանքեց դատավորը:
«Էդ մեղադրողը կարող է ձեզ հորդորել, պաշտպանության կողմը չի՞ կարող, թե՞ դատախազության կողմից հորդորվելը լավ ա ստացվում»:
Դատարանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում:
Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Մեղադրանք է ներկայացվել նաև «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում) և ևս 9 անձի:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.