ՌԴ ՊՆ-ն հայտարարել է «շահավետ նոր բնագիծ» զբաղեցնելու, Ուկրաինայի ԶՈՒ-ը՝ հաջող պաշտպանական գործողության մասին
Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացրել Սոլեդարի մարտավարական ուղղությամբ՝ մարտական շփման գծի ողջ երկայնքով, որի երկարությունը կազմում է ավելի քան 95 կմ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի զինված ուժերը ձեռնարկել են 26 հարձակում, որոնց մասնակցել է ավելի քան հազար զինծառայող և մինչև 40 տանկ։ Բոլոր գրոհները հետ են մղվել, պաշտպանությունը չի ճեղքվել, հայտարարել է պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ զոհվել է ավելի քան 540 ուկրաինացի զինվորական, խոցվել է ութ տանկ և ավելի քան 20 միավոր այլ տեխնիկա։
Մարտերը շարունակվել են նաև Բահմութի արևմտյան մասում (Արտեմովսկ), օդային ուժերի ստորաբաժանումները «կասեցնում են զինված ուժերի հակագրոհի փորձերը»։
Մայիսի 12-ին կայացած ճեպազրույցում գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական բանակը «նոր բնագիծ» է զբաղեցրել Բերխովի ջրամբարի մոտ՝ «հաշվի առնելով դրա բարենպաստ պայմանները», հայտնում է պաշտպանության նախարարության «Звезда» հեռուստաալիքը:
Փաստացի դա նշանակում է նահանջ Բոգդանովկայի շրջանում։ Ավելի վաղ դրա և Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման մասին հայտնել էին «Վագներ» ռուսական ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը, ռուս ռազմական բլոգերները և ուկրաինական բանակը:
Իր հերթին, Ուկրաինայի Զինված ուժերի զորքերի արևելյան խմբավորման խոսնակ Սերգեյ Չերեվատին տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է, որ այսօր մարտերում զոհվել է մոտ 200 ռուս զինծառայող, ոչնչացվել է ռազմամթերքի 5 դաշտային պահեստ Բահմութի շրջանում:
Նա նշել է, որ ռազմի դաշտում նկատվում են ռուսական զինուժի հյուծման նշաններ։ «Այդ հյուծման առաջին նշանը Պրիգոժինի գրեթե ամենօրյա հայտարարություններն են։ Բահմութը մնում է մարտական գործողությունների էպիկենտրոնը։ Այնտեղ 40 մարտական բախում է տեղի ունեցել։ Մեր ստորաբաժանումների հակահարձակողական գործողությունների և գրոհների արդյունքում, պաշտպանական գործողության շրջանակներում, թշնամին հետ է շպրտվել 250 մետրից մինչև 1,5 կմ հեռավորության վրա: Ուստի, կարելի է ասել, որ մեր պաշտպանական գործողությունը շարունակում է հաջող լինել և հասնում է իր գլխավոր նպատակներից մեկին՝ հակառակորդի մարտական հնարավորությունների թուլացմանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.