Последние новости

Էրդողանի գլխավորած դաշինքը խորհրդարանական մեծամասնություն կկազմի

Էրդողանի կուսակցության գլխավորած դաշինքը խորհրդարանում մեծամասնություն է ստանում։ Տեղեկությունը հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը։ Թուրքիայի ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալներով՝ դաշինքը խորհրդարանական ավելի քան 320 տեղ կստանա, այսինքն կեսից ավելին։

Նշենք, որ Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ մեջլիսը, ունի 600 տեղ։ Պատգամավորներն ընտրվում են հինգ տարի ժամկետով միասնական ընտրություններում՝ համամասնական կուսակցական ցուցակներով, ինչպես նաև 85 ընտրատարածքներում` մեծամասնական ընտրակարգով: Բնակչության թվաքանակը հաշվի առնելով` Ստամբուլն ընդգրկում է 3 ընտրատարածք, իսկ Անկարան և Իզմիրը՝ 2– ական ընտրատարածք ։ Խորհրդարանում ներկայացված են միայն 10 տոկոսից ավելի ձայներ հավաքած կուսակցությունները։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ