Իրանի ՌԾՈւ հրամանատարն առաջարկել է ՌԴ ռազմածովային նավատորմի հետ համատեղ կոմիտե ստեղծել
Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը Թեհրանում հանդիպում են անցկացրել, որի ընթացքում Իրանին Եվմենովին առաջարկել է համատեղ կոմիտե ստեղծել: Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը ։
«Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի շտաբում հանդիպում է ունեցել Շահրամ Իրանի հետ... Հանդիպման ընթացքում Իրանին, ընդգծելով համատեղ կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը, խոսել է տարբեր ոլորտներում, մասնավորապես կրթության, տեխնոլոգիաների և այլ հարցերում ավելի մեծ փոխգործակցության անհրաժեշտության մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ Եվմենովը ողջունել Է Իրանի առաջարկը և հնարավորինս սեղմ ժամկետներում այդ հարցի շուրջ երկկողմ համաձայնության հասնելու պատրաստակամություն հայտնել:
Նա Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Ռուսաստանի ռազմածովային ուժերի շքերթին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.