Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԵՄ-ՈՒՄ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽԱՂՈՒՄ
Անցյալ տարի Սոչիում կայացած եռակողմ հանդիպման նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը, դիմելով Հայաստանի ղեկավարությանը, ասում էր, որ Մոսկվան, որպես միջնորդ, պատրաստ է պայքարել Հայաստանին հարմար տարբերակի համար և ուղիղ ակնարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նա նշեց, որ այսօր դրա կարգավիճակը որոշված չէ, և բուն խնդիրը, որը երկար տարիներ քննարկվում էր և քննարկվում էր հրապարակային՝ բոլոր կողմերի և միջնորդների մասնակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, չի վերանում։
«Ցանկանալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն՝ խնդիրների վերացում, այդ թվում՝ սահմանային, այնուամենայնիվ, առաջարկվեց չփակել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, քանի որ այդ հարցի քննարկումից հրաժարվելը վտանգ է ներկայացնում այս տարածաշրջանում խաղաղության կայունությանը։ Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց այլ ճանապարհով, հետևեց Ադրբեջանի գործընկերների օրինակին՝ վերահաստատելով իր հավատարմությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ առանց Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ վերապահումների։
Այժմ, այսօր տեղի ունեցող հանդիպումներում, այդ թվում` ԵՄ միջնորդությամբ, Հայաստանը շարունակում է այս գիծը, լավագույն դեպքում, կոչ անելով համամարդկային արժեքներին, և նրան, որ Ադրբեջանը չի նեղացնի իր տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղի հայերին»,- ասել է Զատուլինը։
Ըստ ռուս պատգամավորի՝ Եվրամիությունում լավատեսություն է խաղում, իրենց համար ամենակարևորը Ռուսաստանին Կովկասից հեռացնելն է՝ սահմանափակելով նրա ազդեցությունը, օգտվել այն պահից, երբ Ռուսաստանն օպերացիա է իրականացնում Ուկրաինայում։
«Նրանք ամբողջովին դրանով են զբաղված։ Այդ իսկ պատճառով հաջորդ հանդիպումը նախատեսված է ոչ թե ցանկացած վայրում, այլ Քիշնևում, որը նույնպես ցանկանում է լքել ԱՊՀ-ն։ Հենց այնտեղ նրանք (Ալիևն ու Փաշինյանը-խմբ.) կփորձեն ընդհանուր լեզու գտնել: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղում դեռևս Ռուսաստանի վրա հույս դրած բնակչություն կա, հասկանում են, որ պետք է ինչ-որ կերպ գոհացնել Ռուսաստանին, փակել աչքերը։ Հետևաբար, Փաշինյանը գալիս է Հաղթանակի շքերթին, իսկ Ալիևն այլևս դա չի անում։ Նա, որպեսզի փոխհատուցի բացասական տպավորությունը, քարոզում է Հեյդար Ալիևի հարյուրամյակը»,- ընդգծեց նա։
Արամ Դանիելյան, News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.