Последние новости

Իտալիայի ֆինանսական գվարդիան բռնագանձել է Հայաստան ուղարկվող 2 734 կիլոգրամ կոկաին

Իտալիայի ֆինանսական գվարդիան բռնագանձել է կոկաինի ռեկորդային քանակություն՝ 2 734 կիլոգրամ, որն ուղարկվելու էր Հայաստան Էկվադորից, նշվել է ուժային գերատեսչության հաղորդագրությունում։

Արգելված բեռն առգրավվել է Ջոյա-Տաուրո քաղաքի (հարավային Կալաբրիա) նավահանգստում։ Թմրանյութերը սառեցված էին 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այդ երկու բեռնարկղերը Հայաստան պետք է ուղարկվեին Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթում նավահանգստով։

«Կոկաինը հայտնաբերվել է... բարդ սքաներների օգնությամբ, Ջոել շան հետ միասին։ Առգրավված թմրանյութը, որը չափազանց մաքուր էր և կատարյալ վիճակում, թմրավաճառներին ավելի քան 800 մլն եվրոյի եկամուտ կապահովեր»,- նշվել է հաղորդագրությունում։ Թմրանյութերի տեղափոխման և հետագայում վերացման համար գործի է դրվել ֆինգվարդիայի ավելի քան 30 աշխատակից, նշել է գերատեսչությունը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ