Последние новости

Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ Եվրամիությանը հաջողվել է խուսափել ռեցեսիայից

Եվրամիությանը հաջողվել է խուսափել ռեցեսիայից, իսկ առաջիկա երկու տարում՝ 2023 և 2024թթ., սպասվում է ՀՆԱ աճ 1,0 և 1,7 տոկոսի մակարդակում։ Այս մասին վկայում է 2023թ. գարնան մասին կանխատեսումը, որը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում։

«ԵՄ տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան կանխատեսում էինք անցած աշնանը։ Մենք խուսափել ենք ռեցեսիայից և տրամադրված ենք չափավոր աճի այս և հաջորդ տարի»,- ասել է ԵՄ տնտեսության գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին։

Եվրահանձնաժողովում նշել են, որ կանխատեսման բարելավումը «պայմանավորված է առևտրի պայմանների հակաշոկով՝ կապված էներգակիրների գների իջեցման հետ»։

Այս առնչությամբ ԵՄ-ն նախատեսում է շարունակել Ռուսաստանի պատժամիջոցային ճնշումը։ Օրինակ, մայիսի 15-ին ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները քննարկում են Ռուսաստանով երրորդ երկրներ ԵՄ-ից ապրանքների տարանցման արգելք մտցնելու հարցը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում որոշ երկրների հետ «եվրոպական ապրանքների» առևտրի վիթխարի բռնկում» են նկատել, միաժամանակ «գոյություն ունի անհամապատասխանություն» այն բանի միջև, թե որքան ապրանք է ձեռք բերվում Եվրամիությունում, անցնում Ռուսաստանով և հետո հայտնվում երրորդ երկրում։ Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ տարանցման արգելքը քննարկվում է, հարցի վերաբերյալ մի քանի տեսակետներ կան։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ