Последние новости

Բագրատ ՍՐԲԱԶԱՆ․ ՊԱՐՏՎԱԾՆԵՐՆ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՂԹԱԾ ԳԵՆԵՐԱԼԻՆ...

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակված է գեներալ Գրիգորի Խաչատուրովի լուսանկարը, ներկայացված նաև «հայրենիքի սահմանները մեծացրած գեներալի մասին» դեռևս 2021 թ. հուլիսի 12-ին՝ Տավուշում հուլիսյան մարտերի 1-ամյակին նվիրած գրառումը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքը.

«Պարտվածներն ապօրինաբար ձերբակալում են վերջին հաղթած գեներալին...

Պարտված մարդիկ վրեժ են լուծում հաղթած գեներալից․․․ բայց այդ վրեժը գեներալից չի, որ ուզում են լուծել, այլ մեր ամբողջ ազգից․․․»։

Հիշեցնենք, որ 2020 թ, հուլիսյան դեպքերի ժամանակ Գրիգորի Խաչատուրովը ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարն է եղել։ Այժմ նա կալանավորված է։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ