ԱՄՆ Պետդեպարտամենտ․ Ադրբեջանը ոչնչացնում է ԼՂ-ի հայկական հոգևոր ժառանգությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցը։ Մասնավորապես, զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։
2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։ Կառավարությունը շարունակել է զգալի վերահսկողություն իրականացնել կրոնական գործիչների նկատմամբ՝ շարունակելով հետապնդել և կալանավորել նրանց։
Նշվում է, որ անցած տարեվերջին Ադրբեջանում կրոնական համոզմունքների համար բանտարկվել է 19 մարդ։ Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները նաև ասում են, որ կառավարությունը «շարունակել է ֆիզիկական բռնություն կիրառել, կալանավորել և բանտարկել կրոնական ակտիվիստներին, և որ կրոնական ակտիվիստների ձերբակալություններից շատերը, այդ թվում՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, քաղաքական բնույթ են կրել»:
Զեկույցում նշվում է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման մասին։ «Միջազգային մարմինները և այլ կազմակերպությունները շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական և մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում։
Փետրվարին այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց եկեղեցիներից «կեղծ» հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Ըստ երևույթին, միջազգային վրդովմունքից հետո, կառավարությունը հրաժարվեց այդ ծրագրից և մարտին Եվրախորհրդարանը դատապարտեց Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և ժխտման շարունակական քաղաքականությունը։
USCIRF-ն առաջարկում է ԱՄՆ կառավարությանը «ֆինանսավորում տրամադրել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը և այլ կրոնական կամ մշակութային վայրերը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.