Խստացվելու են բնության, մշակույթի հուշարձանների պահպանության կարգերի խախտումների տույժերը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Լիլիթ Գալստյանի խոսքով նախագծի անհրաժեշտությունը բխում է Հայաստանում բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ անհատական և հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև պահպանման կարգերի և ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Պատգամավորի գնահատմամբ այս առումով ներկա իրավիճակը բավական հեռու է բավարար լինելուց:
Վերոնշյալը նկատի ունենալով՝ հեղինակն առաջարկում է խստացնել, գրեթե կրկնապատկել օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաև սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ՝ վեց ամսվա ընթացքում:
Ուսումնասիրվել է եվրոպական մի շարք երկրների, Վրաստանի և Ռուսաստանի փորձը, տեղի են ունեցել քննարկումներ շահագրգիռ կազմակերպությունների և մասնագետների հետ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:
Պատգամավորները ներկայացրել են որոշ առաջարկներ: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն առաջարկել է ոչ միայն սահմանափակվել վարչական տույժեր սահմանելով, այլև խախտում կատարողներին որոշակի ժամկետներով զրկել պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկելու ԱԺ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.