«Հրապարակ»․ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՎԱԶԴՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է, ՍԱԿԱՅՆ 3 ԱՄՍՈՒՄ ԱՐԴԵՆ 25 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ Է ԿԱՏԱՐՎԵԼ
Հայաստանում ու այստեղից կատարված խաղադրույքների ծավալն ավելացել է, գրում է «Հրապարակ» պարբերականը։
«Խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը։ Իսկ կարգավորել են՝ էլեկտրոնային կայքերում խաղային գովազդն արգելելով, որի արդյունքում հայաստանյան մամուլը կորցրեց իր եկամտի կեսից ավելին, որովհետև խաղային բիզնեսն ամենախոշոր գովազդատուն էր: Մենք փորձեցինք հասկանալ, թե այս «կարգավորման» արդյունքում որքան է նվազել խաղացողների քանակը, որը նաև, ենթադրվում է, պետք է անդրադառնար խաղային բիզնեսի եկամուտների վրա` դրանք պետք է 2021 թ․ համեմատ կրճատված լինեին»,-նշում է թերթը:
Համաձայն խաղային ոլորտի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմնին ներկայացված ֆինանսական հաշվետվությունների՝ 2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար 351 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար 932 ՀՀ դրամի խաղադրույք։
Իսկ 2023 թ. միայն առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք, այսինքն՝ 2021-ին կատարված ընդհանուր խաղադրույքների թվի մոտ կեսը։
Պարբերականը եզրափակում է նշելով, որ կարելի է ասել՝ խաղադրույքների ծավալն ավելացել է, հետևաբար, շահումով խաղերի գովազդն արգելելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր է լուծել՝ զրկել է մամուլին եկամտի մոտ 50-60 տոկոսից։
Հիշեցնենք՝ կառավարության առաջարկած օրինագծով արգելվում է շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով, բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերայան գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդների:
Թույլատրվում է գովազդներ տեղադրել նաև ՀՀ սահմանային մուտքի կետերում, առնվազն չորսաստղանի հյուրանոցներում ու վիճակախաղերի վաճառակետերում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.