Последние новости

ՆԻԿՈԼԻ ՑՈՒՑԱԿԸ

Փաշինյանը չգտավ այսօրվա Կոմիտասին, Սիմանաթոյին, Ռուբեն Սևակին... Այսօր դեռ նրա ձերբակալությունները չեն էլ հասել 235-ի։ Բայց Փաշինյանը գտավ ուրիշ ճանապարհ, քան երիտթուրքերը։ Նրա ծրագիրը այլ տեսք ունի՝ արյան հեղեղից դեպի սպիտակ ահ։

2020-ի Պատերազմում Հայաստանն ու Արցախը ոտքի ելան՝ բանակ, կամավորներ, սփյուռք, օգնություն... Օգնությունը կանգնեցվեց սահմաններին կամ պահեստներում՝ մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ եղան զրահաբաճկոնները ու այլ օգնությունը, որ որպես ռազմական գաղտնիք չէին հիշատակում ուղարկողները։ Քանի տղա ու ահել զոհվեցին գնդակ-արկից, որովհետև դրանց դեմ շապիկով էին՝ առանց զրահաբաճկոնների, առանց որակյալ սաղավարտների։

Իսկ հիշու՞մ եք Արայիկ Հարությունյանի զարմացած դեմքը, երբ սաղավարտով ու բաճկոնով, լավ զրահապատ գնացել էր դիրք ու մի ծերունու հարցնում էր՝ ինչու չես հագել զրահաբաճկոն։ Այս մարդն էլ ամաչկոտ ուսերն էր թոթափում, ինչ ասե՞ր, ինչ պատասխաներ հիմար հարցին։ Չունի, չի հագնում։

Կամավորներ հարցը համարյա «լուծվեց» նման կերպ։ Ես ճանաչում եմ կամավորի, որ հազիվ վիրավորումից ուշքի եկած անառողջ նորից տարան ճակատ, իսկ նրա եղբայրներին, որ կամավորագրվել էին ու հերթ կանգնել՝ այդպես էլ չկանչեցին։

Ինչպե՞ս էր ասում Արծրունը՞։ Պետք չեն, չեն տանու՞մ։

Գիտեմ կամավորի, որ ինչ է թե փորձել էր ղեկավարել խրամատավորումը, որ բոլորով ափի մեջ չհրետակոծվեին, դարձել էր հարցերի թիրախ Պատերազմից հետո։

Գիտեմ կամավորների, որ տուգանվեցին ծռմռված կամ կորցրած տափաշշերի համար։ Տարօրինակորեն իշխանությունները «չտուգանվեցին» մեր կորցրած Հայրենիքի համար։

Գիտեմ կամավորի, որ հատուկ եկել էր արտերկրից կռվելու Արցախի ու Հայաստանի համար, ու երբ արդեն հետ էր գնալու, գնացել էր զինկոմ, ասել էին՝ ինչ գումար, ինչ զինգրքույկ, մենք ինչ իմանանք, թե դու թշնամու կողմից չես կռվել...

Բանակը։ Կամավորներից չտարբերվող, անգլուխ բանակ։ Հերոսական բանակ։ Անձնուրաց ու մեծ սրտով տղաներ։ Զինվորներ, որ իրենց կայնքն էին զոհում ոչ միայն իրենց ընկերների համար, այլև նրանց դիերը ապահով տեղ տանելու համար։

18 տարեկաններ, զինվորներ, որ հրաժարվում էին գերի հանձնվել ու կյանքերն էին տալիս իրենց այդ որոշման համար։

Շրջափակման մեջ օրեր շարունակ պայքարող զինվորներ, որ դեռ հավատում էին, թե իշխանությունները իրենց փրկելու համար հատուկջոկատայիններ կուղարկեն։ Այդպես էլ զոհվեցին պաշարման մեջ՝ ստամոքսներում խոտ ու աղբյուրի ջուր...

Ու նրանց ծնողները. Կային, որ վերջին զանգերն էին ստանում օգնության խնդրանքի հետ, ու դրանք հարյուրավորներ էին։ այնքան շատ, որ կային ծնողներ որ արդեն երազում էին, որ եթե իրենց զավակները զոհվելու են, առանց ցավ ու մի գնդակով դա լինի...

Ծնողներ, որ որդիներին կորցնելուց հետո նրանց մարմիններն էին ու են երազում...

Չգիտեմ, ճիշտ բառեր դժվար է գտնել։ Երազել չէ, ուրիշ բառ։ Պաշարում չէ, լքված։ Կյանք զոհել չէ, անմահանալ։

Ու հետո Նիկոլը հայտարարեց, թե արդյունքը նույնն էր լինելու, հողերը հանձնվելու էին այլ լուծման դեպքում էլ, ուղղակի առանց զոհերի։

«Էլ ինչու էիր զոհում մի ամբողջ սերունդ, եթե տալու էիր...»։ Շպրտում են նրա դեմքին։

Ինչու՞։ Որ Պատերազմից հետո, ինչքան էլ հանձնի, ասի՝ դուք էիք ասում առանց զոհերի հանձնի։

Որ հետո չլինեն այն ոսկե, լուսավոր երիտասարդները, որ կկարողանային իրենից հաշիվ պահանջել ու իր իսկական տեղը «դնել»։

Որ որդի չունեցող կանայք ամաչեին որդի ունեցողներից ու կռվով հաղթանակ չպահանջեին՝ դե, իսկ Նիկոլին ցույցն ի՞նչ։

Որ հազարավոր որդիների արյունով Հայրենի հողը խեղդելուց հետո իր շուրջը սպիտակ ահ տարածված մնա՝ իրեն խանգարող չլինի։ Ու չկան։

Իսկ Նիկոլի ցուցակը, ուր զոհվածներն են, անհետ կորածները, հաշմանդամները, գերի ընկածները... մնաց չհրապարակված՝ իրեն անուններ պետք էլ չէր։

Անահիտ Ոսկանյան, Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ