ԼԵՀ ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 3000-ԱՄՅԱ ՀԱՑԻ ՓՈՒՌ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Հայաստանում մեծ շինության ավերակները պեղելիս հնագետները մի ինչ-որ արտասովոր բան են նկատել՝ դարչնագույն ցեխում՝ սպիտակ փոշու շերտ։
Սկզբում Մեծամորի հնագիտական տեղամասի հնագետները մտածել են, որ մոխրանման նյութը հենց մոխիր է, տեղեկացրել է Science in Poland-ը։ Նյութը հայտնաբերվել է մեծ շինության ավերակներում, որտեղ մի քանի փռեր կային։
Նյութի ուսումնասիրությունից հետո հետազոտողները հասկացել են, որ իրականում դա պահպանված ալյուր է, Science in Poland-ին տեղեկացրել է հնագետ Քշիշտոֆ Յակուբյակը։ Հնագիտական պեղումների ժամանակ ալյուր հազվադեպ է հայտնաբերվում, բայց ավերակներում մի քանի պարկ ալյուր է հայտնաբերվել, ասել է նա։
Գտածոն թույլ է տվել հնագետներին եզրակացնել, որ շինությունը 3000-ամյա հացի փուռ է։
Հնագետների խոսքով՝ շինությունն օգտագործվել է մ.թ.ա. 11-րդ դարի վերջից մինչև մ.թ. 9-րդ դարի սկիզբը։ Սկզբում այն գործել է որպես հանրային շենք։ Ավելի ուշ ավելացվել են վառարաններ, և շենքը տնտեսական դերակատարություն է ձեռք բերել, քանի որ մարդիկ, հավանաբար, ցորենի ալյուրն օգտագործել են հաց թխելու համար։
Ի վերջո, շինությունը փլուզվել է հրդեհի պատճառով։
Երբ հնագետները սկսել են պեղումները, նրանք պարզել են, որ սա հանրային շենք է, նշվել է Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնի 2022թ. հաղորդագրությունում։
Այնուամենայնիվ, դեռ բոլոր շենքերը չէ, որ պեղվել են, և գուցե հնագետներն էլի նոր գաղտնիքներ կբացահայտեն։
Փորձագետների խոսքով՝ շինությունը գտնվում է Մեծամորի հնագիտական հուշարձանի այն հատվածում, որը հայտնի է որպես ստորին քաղաք։ Ստորին քաղաքը գտնվում է ամրությունների հիմնական ցանցի սահմաններից դուրս։
Քաղաքը բնակեցված է եղել մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև մ.թ. 17-րդ դարը, նշվել է հնագետների հաղորդագրությունում։
Մեծամորի ամենահին մասի (գերեզմանատնից բաժանված է պատով) պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտ 100 գերեզման։
Այդ գերեզմաններից շատերը դատարկ էին, քանի որ թալանվել էին մի ինչ-որ պահի, բայց թալանի չենթարկված գերեզմաններից մեկում հայտնաբերվել են մի քանի ոսկե կախազարդեր և մոտ 100 ոսկերչական ուլունքներ։
Մեծամորը մ.թ.ա. 11-9 դարերի մեծ ամրոց էր՝ յոթ սրբատեղիներով շրջապատված, դա մոտավորապես այն ժամանակաշրջանն էր, երբ օգտագործվել է հացի փուռը, նշվել է հաղորդագրությունում։ Քաղաքը դարձել է տարածաշրջանի տնտեսական, մշակութային և քաղաքական կենտրոնը։
Ի վերջո, այն նվաճվել է մ.թ.ա. 8-րդ դարում և դարձել Ուրարտուի թագավորության մասը, նշել են հնագետները։
Մեծամորի պեղումները սկսվել են 1965թ. և շարունակվում են առ այսօր։ Լեհ-հայկական համատեղ պեղումները սկսվել են 2013թ., գրել է Miami Herald-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-16 19:40
Совет попечителей округа Лос-Анджелес во вторник одобрил предложение о признании 24 апреля Днем памяти жертв Геноцида армян в округе.
-
2025-04-16 19:39
Гендиректор Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэль Гросси прибыл с визитом в Тегеран, где проведет ряд встреч и переговоров с иранскими официальными лицами, сообщает агентство ISNA.
-
2025-04-16 19:07
Заморозки в Турции побили до 80% будущего урожая винограда и 50% урожая абрикосов, яблок и черешни, что приведет к снижению их экспорта в Россию в текущем году. Такой прогноз сделал в беседе с ТАСС профессор Университета Коньи, один из ведущих специалистов по международной экономике сельского хозяйства Халук Гедикоглу.
-
2025-04-16 19:06
Концерт «В память», посвященный 110-летию Геноцида армян пройдет в Доме камерной музыки имени Комитаса 23 апреля в 19:00, сообщает Дом камерной музыки.