Ալվինա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ՈՐՈՇՄԱՄԲ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշմամբ չի կարող Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։
«Սահմանադրության 6-րդ հոդվածը օրինականության սկզբունքի մասին ասում է, որ պետական պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքով։ Մենք պետք է պարզենք, թե արդյոք որևէ մեկը լիազորված է օրենքով նման որոշում կայացնելու։ Դա կարող է լինել կարծիք, բայց օրինական ուժ չունի, քանի դեռ չի ամփոփվել որևէ միջպետական պայմանագրով։ Նման պայմանագրերը պետք է վավերացվեն Ազգային ժողովի կողմից Սահմանդրական դատարանի՝ դրա սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։
Գյուլումյանի խոսքով՝ հայտարարություններն այդ մարմինների քննության առարկան չեն կարող դառնալ։ Եթե որևէ միջազգային պայմանագիր հակասում է մեր Սահմանադրությանը, ապա այն կարող է վավերացվել միայն այն դեպքում, երբ փոխվում է համապատասխան դրույթը կամ Սահմանադրությունը։
«Սակայն նույնիսկ փոխված Սահմանադրության պարագայում այդ նախաբանները պետք է հաշվի առնվեն՝ նման քայլի գնալուց առաջ»,- ընդգծեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 16:03
Митинг и шествие сторонников арестованного главы ГК "Ташир" Самвела Карапетяна санкционирован министерством внутренних дел Армении и мэрией Еревана. Об этом сообщается на официальной странице Совета по защите Самвела Карапетяна.
-
2025-07-04 15:57
Апелляционный суд Армении оставил без изменений решение первой инстанции о мере пресечения в виде ареста в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь судебного департамента Лиана Рафаелян.
-
2025-07-04 15:56
Управление верховного комиссара ООН по правам человека прокомментировало арест журналистов Sputnik Азербайджан в Баку.
-
2025-07-04 15:55
Ходатайство Генпрокуратуры о лишении мандатов двух депутатов от оппозиционного блока "Армения" – проявление политического давления. Такое заявление сделал депутат фракции "Армения", член Бюро АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян.