Ատոմ ՄԽԻԹԱՐՅԱՆ․ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՌԱՆՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ
Երկրորդ անգամ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին աշխատանքից հեռացնելը կարող է աղետալի վիճակի հանգեցնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը` մեկնաբանելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանի այսօրվա հայտարարությունը։
Սվաջյանն ասուլիսի ժամանակ ասել էր, որ երկրորդ անգամ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներն ամենայն հավանականությամբ կզրկվեն աշխատանքից։
«Աղետալի իրավիճակ կստեղծվի, որովհետև 100-ից ավելի դպրոցներում արդեն կան թափուր աշխատատեղեր։ Գումարած` 1400–ից ավելի ուսուցիչներ այս ուսումնական տարվա ավարտին պետք է դուրս գան աշխատանքից, որովհետև բարձրագույն կրթության հետ կապված խնդիրներ ունեն։ Ինչպես գիտենք, օրենսդրական փոփոխություններ կան։ Իսկ դա նշանակում է, որ ուսուցիչների շուրջ 10 տոկոսը, այսինքն` 10 ուսուցչից 1-ը պետք է դուրս գա դպրոցից»,– ասաց Մխիթարյանը։
Փորձագետի համոզմամբ` նման մոտեցումը կհանգեցնի հանրակրթության ոլորտի քանդման, քանի որ կրթության առանց այդ էլ ցածր որակն ավելի կընկնի։ Հատկապես գյուղերում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչները կհեռանան դպրոցից, դպրոցներն էլ կմնան առանց ուսուցիչների։
«Եվ այս ամենը տեղի է ունենում այն խորապատկերի վրա, երբ մանկավարժական բուհերում որոշ մասնագիտությունների գծով մենք ունենում ենք ընդամենը 2-3 դիմորդ կամ ընդհանրապես չենք ունենում։ Այսինքն` մենք ավագ սերնդի ուսուցիչներին որևէ ձևով չենք խրախուսում, թողնում ենք, որ դուրս գան կրթական համակարգից` առանց փոխարինողներ ունենալու։ Եվ մի քանի տարի հետո ընդհանրապես դեֆիցիտ կունենանք ուսուցիչների»,– կանխատեսեց փորձագետը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ` ատեստավորումը արհեստականորեն ներդրված համակարգ էր, ինչի մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը։ Մխիթարյանի խոսքով` համակարգի ներդրումից ի վեր կամավոր ատեստավորման համար դիմել է 4-5 հազար ուսուցիչ, որոնց մի մասն էլ դիմելուց հետո ատեստավորման չի ներկայացել։ Ըստ փորձագետի` սա նշանակում է, որ ուսուցիչների միայն 10 տոկոսին է հետաքրքրել ատեստավորման գործընթացը, որի դիմաց կառավարությունը խոստանում է բարձրացնել բարձր միավորներ ստացած մասնագետների աշխատավարձերը։
«Հիմա էլ հակառակն են ասում` եթե չգնան ատեստավորման, աշխատանքը կկորցնեն։ Սա նշանակում է` էլ մի՛ գնացեք, հերիք է, ինչքան եղավ, եղավ»,– ասաց Մխիթարյանը` հավելելով, որ ատեստավորման արհեստական գործընթացն այսկերպ մոտենում է իր վախճանին։
Հիշեցնենք` Սվաջյանը հայտարարել էր նաև, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը։ Եթե չմասնակցեն կամավոր ատեստավորման գործընթացին, կզրկվեն աշխատանքից։ Բացի այդ, չաշխատող ուսուցիչները կամ այն մասնագետները, որոնք 30 կրեդիտ ստանալու դեպքում պատրաստ են աշխատել դպրոցներում, կարող են համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում միանգամից ընդունվել աշխատանքի ավելի լավ պայմաններով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-08 19:53
Все продадут Армению. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am бывший заместитель министра обороны Армении, член Исполнительного органа Республиканской партии Армении Артак Закарян, отвечая на вопрос, интересна ли сейчас сверхдержавам Армения с Сюником.
-
2025-01-08 19:46
Цовинар Тадевосян назначена руководителем Уголовно-исполнительной службы Министерства юстиции Армении. Соответствующее решение принял премьер-министр Никол Пашинян, ранее анонсировав это назначение в своих соцсетях.
-
2025-01-08 19:43
Быстро распространяющиеся пожары в американском штате Калифорния охватили район Лос-Анджелеса, что привело к обязательной эвакуации более 80 000 человек, сообщает NBC News.
-
2025-01-08 19:39
Министр иностранных дел Армении «забыл» упомянуть о том, что Арцах сдали они, когда премьер-министр РА обнулил текущий переговорный процесс, заявил: «Арцах - это Армения, и точка", отказался от нашего права на самоопределение, в одностороннем порядке решил, что лучше сдать Арцах, принеся при этом тысячи жертв, заявил в Праге, что Арцах - это Азербайджан.