Փաստաբանը կբողոքարկի Գայանե Հակոբյանի ձերբակալման որոշումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, պաշտոնապես հայտարարեց հացադուլի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ զոհվածի մայրը հացադուլի մեջ, փաստացի, գտնվում է դեռևս երեկ՝ 15:00-ից:
«Նա նշել է, որ ունի բազմաթիվ հիվանդություններ և իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների»,- նշեց Հովհաննիսյանը:
Փաստաբանն ասաց, որ այս պահին պատրաստվում են վիճարկել ձերբակալման իրավաչափությունը. «Քանի որ հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում»:
Հովհաննիսյանի խոսքով՝ ձերբակալման որոշման հիմքերը ոչ իրավաչափ են և ծիծաղելի. «Ձերբակալման հիմքը՝ փախուստն է, և երկրորդ ծիծաղելի հիմքն այն է, որ նա ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է կրկին առեվանգել Աշոտ Փաշինյանին»:
Նա ասաց, որ առերեսում անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է դեռևս երեկ՝ 23:00-ի սահմաններում. «Աշոտ Փաշինյանը որպես տուժող իրավունք չունի հրաժարվել առերեսումից: Խնդիրը ժամն է, թե երբ կիրականացվի»:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 19:42
Депутаты Госдумы России на пленарном заседании единогласно приняли закон о ратификации Договора о всеобъемлющем стратегическом партнерстве между Российской Федерацией и Исламской Республикой Иран.
-
2025-04-08 19:39
Вещание иностранных телеканалов и программ в рамках общественного мультиплекса – угроза для Армении. Об этом на заседании постоянной парламентской Комиссии по образованию, науке, культуре, диаспоре, молодежи и спорту во время представления отчета Комиссии по телевидению и радио о деятельности и состоянии свободы информации в аудиовизуальных медиа за 2024 год заявил 8 апреля председатель комиссии Тигран Акопян.
-
2025-04-08 19:34
Второй раунд российско-американских консультаций, посвященных работе дипмиссий, состоится в ближайшие дни в Стамбуле. Об этом сообщили РИА Новости в МИД РФ.
-
2025-04-08 18:28
Министерство внутренних дел Армении выступило с разъяснениями по вопросу о том, почему в паспортах карабахских армян в качестве места рождения указан Азербайджан.