ԵՄ-ն կրկնապատկել է Սյունիքին տրամադրվող օժանդակության չափը՝ դարձնելով 116 մլն եվրո
Եվրամիությունը կրկնապատկել է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի բյուջեն։ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման շրջանակում այսօր՝ մայիսի 18-ին, այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ նշելով, որ նախաձեռնության հնգամյա բյուջեն 51 միլիոնից դարձել է 116 միլիոն եվրո։
«40 միլիոնը լինելու է դրամաշնորհների տեսքով, 76 միլիոնը՝ վարկային միջոցների։ Ես համոզված եմ, որ հընթացս նոր անդամ –պետություններ կմիանեն մեզ՝ բաց հատվածները լրացնելու աջակցությամբ։ Իմ սրտում Սյունիքի համար շատ ջերմ անկյուն կա՝ հատկապես վերջին երկու տարիներին, երբ Սյունիքի համար շատ ծանր ժամանակներ են»,- ասաց Անդրեա Վիկտորինը։
Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացումն է՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան: «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը մեկնարկել է այս տարվա հունվարին։
Դեսպանի խոսքով՝ ընտրվել են թիրախային ոլորտներ եվրոպական համատեղ ուժերով դրանց ուղղությամբ աշխատելու համար։ Աջակցությամբ հնարավորություն է ստեղծվում տրամադրելու դրամավարկային միջոցներ, վարկեր և դրամաշնորհներ, համատեղելու տեխնիկանական աջակցությունը և փորձագիտական ներուժը։
«Մենք հաջորդիվ աջակցելու ենք փոքր և միջին ձեռնարկությունների կարողությունների զարգացմանը։ Ներդրումներ ենք անելու փոքրածավալ համայնքային կրթության, զարգացման, կանաչ գյուղատնտեսության ոլորտներում, բնական ռեսուրսների ենթակառուցվածքներում։ Ես լիահույս եմ, որ այս ամենը դրական ազդեցություն կունենա մարզի համար»,- ընդգծեց Վիկտորինը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ ծրագրերը դեռ չեն իրականացվել, շուրջ մեկ տարի հստակեցվել են աշխատանքների կոնկրետ ուղղությունները։ Ըստ նրա՝ հավանաբար շաբաթներ անց Ավստրիայի զարգացման գործակալությունն իր գրասենյակը կբացի Կապանում և կմեկնարկեն ծրագրերը։
«Հասկանում ենք, որ մեզ շատ բարդ աշխատանք է սպասվում առջևում, որովհետև մեզ համար շատ կարևոր և սկզբունքային է, որ մենք այս աջակցությամբ կարողանանք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կլինեն հնարավորինս արդյունավետ և թիրախային, որովհետև սա վերաբերում է Սյունքի մարզի դիմադրողականության բարձրացմանը»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.