ՀՀ ներքին գործերի նախարարությունում 629 հաստիք կկրճատվի
Օպտիմալացման, գործառույթների կրկնակիության բացառման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարությունում 629 հաստիք կկրճատվի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է գերատեսչության հաստիքների թվաքանակը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ներքին գործերի նախարարությանը վերապահված գործառույթներն այժմ իրականացվում են 2728 հաստիքով` ՆԳ նախարարություն՝ 15, ոստիկանություն՝ 2070, արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 361, փրկարար ծառայություն՝ 268, իսկ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ 14 հաստիք։
«Որոշման ընդունմամբ` նշված գործառույթները կիրականացվեն 2099 հաստիքով, ինչի արդյունքում կտնտեսվի 629 հաստիք»,– ասված է հաղորդագրությունում:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն օրենքի ուժով գործում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմում որպես անձնագրերի և վիզաների վարչություն։ Այսպիսով՝ ոստիկանությունից կրճատվել է 532 հաստիք։
ՆԳՆ–ն հայտնում է նաև, որ կրճատումները կիրականացվեն ՆԳ նախարարության կադրային համալրմանը զուգահեռ։
Այս փոփոխությունը վերաբերում է ՆԳ նախարարության գործառույթներին, իսկ առանձին ծառայություններով ևս առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.