Последние новости

Պեսկով․ Ակնկալում ենք, որ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում

Կրեմլը ժամանակին կտեղեկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ շփումների հնարավորության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ մայիսի 25-ին Մոսկվայում Փաշինյան–Ալիև–Պուտին եռակողմ հանդիպում կկայանա։

«Հաջորդ շաբաթ, իսկապես, մենք զբաղվելու ենք եվրասիական ինտեգրման հարցերով։ Մոսկվայում կկայանա և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հուսով ենք, որ թե՛ նախագահ Ալիևը, թե՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ գագաթնաժողովի անցկացման հեռանկարների մասին հարցին։

Հիշեցնենք, որ ՌԴ մայրաքաղաքում այսօր սպասվում են նաև Սերգեյ Լավրովի եռակողմ բանակցությունները Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ