Զոհված զինծառայողների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան
Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի մոտ հավաքված զոհված զինծառայողների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան։
Նրանք կոչ են անում վարորդներին կանգնեցնել ավտոմեքենաներն ու միանալ իրենց ակցիային։
Ակցիայի մասնակիցները բարձրախոսով հայտարարեցին, որ փողոցը փակ է մնալու, քանի որ դատարանն ապօրինի դատում է զոհվածի մորը։
«Մինչև տիկին Գայանեն ազատ չարձակվի, մենք շարունակելու ենք պայքարել»,– ասացին նրանք։
Նշենք, որ քիչ առաջ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դատարանին խնդրել են դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը։
Մասնավորապես` տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտ Փաշինյանի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ) և երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և դերասան, ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 09:22
Мы пригласим главу наблюдательной миссии БДИПЧ/ОБСЕ в Грузию, чтобы он мог представить государствам-членам свою оценку по нарушениям на выборах, заявил представитель Европейского союза по иностранным делам и политике безопасности Жозеп Боррель после встречи министров иностранных дел стран ЕС, передает Первый канал Грузии.
-
2024-11-20 09:21
Iravaban.net представляет подробности инцидента с участием сына армянского бизнесмена Гагика Царукяна.
-
2024-11-20 06:14
Будущее армяно-американских отношений при новой администрации в Вашингтоне продолжает оставаться предметом активных обсуждений в армянском политическом и экспертном сообществе.
-
2024-11-19 19:42
Исполнительный секретарь партии «Грузинская мечта – Демократическая Грузия» Мамука Мдинарадзе отреагировал на заявление еврокомиссара по политике соседства и расширения Оливера Вархели, согласно которому законы против прозрачности иностранного влияния и пропаганды ЛГБТ подрывают фундаментальные права, сообщает телеканал «Рустави 2».