Последние новости

Լարված իրավիճակ Երևանում. բերման ենթարկեցին զոհված զինծառայողներից մեկի հարազատին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արշակունյաց փողոցը փակ է միակողմանի, ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են տեղի ունենում։

 

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի առջև լարված իրավիճակ է բախումներ են զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև։

Իրավապահները բերման ենթարկեցին զոհված զինծառայողներից մեկի հարազատին։ Վերջինս Արշակունյաց պողոտայի մեջտեղում էր, ոստիկանները գետնին էին տապալել նրան և փորձում էին բերման ենթարկել։

Ոստիկանության ծառայողներից մեկը հայտնեց, որ այդ անձի մոտ դանակ է եղել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նրան բերման ենթարկեն։

Զոհվածների ծնողները փորձեցին փակել ոստիկանական ավտոմեքենայի ճանապարհը, սակայն իրավապահները, բիրտ ուժ կիրառելով, բացեցին ճամփան։

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները դատարանի մոտ էին հավաքվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին աջակցելու նպատակով։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ