Բողոքի ակցիա Թբիլիսիի օդանավակայանի մոտ՝ ռուսական ինքնաթիռի վայրէջքի դեմ
Ռուսական ինքնաթիռի վայրէջքի դեմ բողոքող ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ճանապարհը, հայտնում է «Грузия- On-line»-ը:
Իրավապահները օդանավակայանի հարակից տարածքից տարել են մի քանի մարդու, այդ թվում «Դրոա» քաղաքական կուսակցության առաջնորդ Էլեն Խոշտարիային: Եվս մի քանի մարդ ձերբայկալվել է:
Մինչ այդ ՆԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ակցիայի մասնակիցներին և կազմակերպիչներին կոչ էր արել օդանավակայանի շրջակայքում պահպանել օրենքն ու կարգը:
Ցուցարարները բողոքել են Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումից հետո Մոսկվայից առաջին չվերթի վայրէջքի դեմ։
Բողոքի ակցիայի մասնակիցներից Ցիրա Էլիսաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգնումը վրաց ժողովրդի արժանապատվության հարցն է։
«Դա արժանապատվության հարց է։ Ոչ միայն իմ, ոչ միայն իմ ընտանիքի, այլ իմ երկրի արժանապատվության, որպեսզի ռուսական ինքնաթիռներն այստեղ վայրէջք չկատարեն ոչ այսօր, ոչ վաղը, քանի որ հիմա խաղաղ շրջան չէ։ Միակ տարբերությունն այն է, որ տանկերը մտնում են Ուկրաինա, իսկ ինքնաթիռները թռչում են մեզ մոտ։ Իրականացվում է երկրի օկուպացիա և էքսպանսիա»,- «Ֆորմուլա» հեռուստաալիքին ասել է Էլիսաշվիլին։
Ակցիայի մասին ի սկզբանե հայտարարել էր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։ Նա հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը դավաճանություն է երկրի ազգային շահերին և սպառնում է ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակի ստացմանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:26
Двое армянских борцов-вольников завоевали медали на чемпионате Европы U-20 в Италии, сообщает Федерация борьбы Армении.
-
2025-07-07 09:25
Лидер движения «Священная борьба», политзаключенный, архиепископ Баграт Галстанян написал письмо из УИУ «Ереван-Кентрон».
-
2025-07-07 09:22
Минэкономики Армении заплатило авиакомпании Wizz Air 50 тыс. евро за маркетинговые и рекламные материалы о туристической привлекательности страны.
-
2025-07-07 09:21
Источник рассказал, что сейчас в Москве готовится делегация, которая на наступающей неделе неофициально отправится в Баку с целью попытаться неформально урегулировать конфликт между двумя странами. Об этом пишет Telegram-канал ВЧК-ОГПУ.