Последние новости

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից, Հայաստանից և Ղրղըզստանից 71 ընկերությունների դեմ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ և արտահանման սահմանափակումներ է հայտարարել Ռուսաստանից, Ղրղըզստանից և Հայաստանից 71 ընկերությունների նկատմամբ, ուրբաթ հայտնել է առևտրի նախարարությունը:

Դաշնային ռեգիստրում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ գերատեսչությունն ընդլայնել է արտահանման սահմանափակումների ցանկը 71 ընկերությունների նկատմամբ։ Նրանք, ինչպես որոշել է ԱՄՆ կառավարությունը, գործում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին հակառակ, ասվում է փաստաթղթում։

Հրապարակված ցանկում ներկայացված են մեկական ընկերություն Հայաստանից և Ղրղըզստանից, մնացած բոլորը ռուսական են:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ