Տիգրան Աբրահամյան․ Իշխանությունը փորձում է սրել իրավիճակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իշխանությունները նպատային ձևով մեկ օրով ուշացնում են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի գործով որոշման հրապարակումը: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, պետք է նկատի ունենալ, որ տիկին Գայանեն հացադուլի մեջ է, յուրաքանչյուր ժամ կարող է ազդեցություն ունենալ նրա առողջության վրա։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ակնհայտորեն երևում է, որ իշխանությունը փորձում է տարբեր տեղերում տարբեր դրսևորումներով սրել իրավիճակը, անընդհատ, կարծես թե փորձում է բախումների, անհանգստությունների տանել։
«Մենք երեք պատերազմների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել, ունենք նաև կենդանի հերոսներ, մարդիկ ովքեր այսօր էլ մեզ հետ ապրում են, բայց այս իշխանության համար այդ մարդիկ որևէ արժեք չունեն, իշխանության այսպիսի վերաբերմունքը հենց դրանով է պայմանավորված։
Արժեհամակարգի ոչ միայն փլուզում է, ակնհայտորեն ցույց է տալիս այն բարոյական անկումը, որը կա այս իշխանության մեջ»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ Շենգավիթի դատարանի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողները փակել էին Արշակունյաց պողոտան։ Նրանք հայտարարել էին, որ առնվազն 1 ժամ փակ են պահելու պողոտան։ Ծնողները պահանջում են դատարանից ազատ արձակել զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանին:
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն ավարտվել է, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.