Последние новости

Փաստահավաք առաքելության նպատակով ԵԽԽՎ ներկայացուցիչները կժամանեն Հայաստան

ԵԽԽՎ ներկայացուցիչները կժամանեն Հայաստան, հայտնում է 1lurer.am–ը։

«Մայիսի 30-ից հունիսի 2-ը նրանք փաստահավաք առաքելություն կիրականացնեն»,–գրում է կայքը:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն կժամանեն ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովի զեկուցող, «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» զեկույցի հեղինակ Փոլ Գավանը և հանձնաժողովի քարտուղար Տատյանա Տերմաչիչը։

Հիշեցնենք՝ Փոլ Գավանը 2022-ի հոկտեմբերին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից հարձակումը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

ԵԽԽՎ Բյուրոն հունվարին որոշեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեման ուղարկել ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողով՝ զեկույցի պատրաստման համար։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ