«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ Է
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարբեր հարթակներում բանակցային գործընթացին զուգահեռ նաև ուշագրավ այլ քննարկումներ են ընթանում։ Մեր դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրի շահագրգիռ կենտրոնները, հատկապես Արևմուտքում, հասկանալով, որ փաստաթղթի ստորագրումից հետո կարող է շատ լուրջ խնդիր դառնալ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահելու հարցը, այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են այլընտրանքային, «պահեստային» տարբերակ ունենալու առումով։
Այդ կենտրոնները գիտակցում են, որ ստորագրելուց հետո Փաշինյանին պահելը կարող է ոչ միայն անհնար, այլև ոչ նպատակահարմար լինել, փորձում են գտնել «պլան Բ»։ Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանին փոխելու հարցն այսօր առանցքային է նաև սեփական քաղաքական հետաքրքրությունները պահելու և մինչև վերջ առաջ տանելու առումով, որպեսզի հետագայում տարածաշրջանային գործընթացներից «դուրս չմնան»: Ըստ այդմ, քննարկվում են հնարավոր մի քանի թեկնածուներ, որոնք, իհարկե, հարում են արևմտյան թևին:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ թեկնածուների թվում են ինչպես Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ ներքաղաքական կյանքում ներկայում ակտիվ գործունեություն չծավալող գործիչներ։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, այս թեմայով նման քննարկումներ եղել են նաև Մոսկվայում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.