Последние новости

Փաշինյանի որդու առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանը կալանավորվեց

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը` Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մերժեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքը, և նա 1 ամսով կալանավորվեց։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։

«Պարզապես մեզ համար անհասկանալի էր, քանի որ միջնորդության ընթացքը, քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման։ Միջնորդության բուն ընթացքը ցույց տվեց, որ կալանքի հիմքերը ամբողջությամբ բացակայում են։ Դա բոլորի համար էր տեսանելի, անգամ ոչ իրավաբանի։ Նախագահող դատավորի հարցադրումներով պարզ էր դառնում, որ անգամ նա է դա ընկալում և հասկանում»,-ասաց նա։

Հովհաննիսյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանը դատարանում է եղել։ Նա շարունակում է հացադուլը։

Երբ փաստաբանը հայտնեց, որ դատարանը զոհված զինծառայողի մորը կալանավորելու որոշում է կայացրել, բակում հավաքվածները վանկարկեցին. «Ամո՜թ, ամո՜թ»։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ